Ռուսաստանի ԱԳՆ-ի մամուլի խոսնակ Մարիա Զխարովան նախօրեին կայացած ճեպազրույցի ժամանակ անդրադարձել է հայ-ադրբեջանական հակամարատ զորքերի շփման գծում վերջին օրերի լարվածությանը և նշել, որ գերատեսչությունը պահպանում է աշխատանքային շփումը կողմերի հետ:
«Դուք գիտեք մեր սկզբունքային դիրքորոշումը, որն ուղղված է Ղարաբաղի շուրջ իրավիճակի կարգավորմանը բացառապես խաղաղ միջոցներով: Մենք հավատարիմ ենք այդ սկզբունքային դիրքորոշմանը, որը նաև ամրգրված է փաստաթղթերով»,-ասել է նա:
Զախարովային խնդրել են մեկնաբնել նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ Իսլամաբադում Տնտեսական համագործակցության կազմակերպության գագաթաժողովին արած հայտարարությունը, որով նա կոչ է արել մուսուլմանական աշխարհին միավորվել Հայաստանի դեմ: Պատասխանելով այն հարցին, արդյոք ԵԱՀԿ համանախագահները, այդ թվում Ռուսաստանը, կարձագանքեն Թուրքիայի նախագահի այն հայտարարությանը, որ անհրաժեշտ է միավորել ջանքերը «ադրբեջանական տարածքների օկուպացիայի» և Հայաստանի դեմ, որով հերթական անգամ փորձ է արվել հակամարտությանը հաղորդել կրոնական ենթատեքստ, ինչը հակասում է ՄԽ դիրքորոշմանը, Զախարովան ասել է, որ ինքը «հավելելու ոչինչ չունի»:
«Կարծում եմ՝ Դուք ինքներդ ամեն ինչ մեկնաբանեցիք։ Դուք ասացիք, թե ինչ է հայտարարել թուրքական կողմն, ու ինչպիսին է Մինսկի խմբի դիրքորոշումը։ Անկեղծ ասած՝ այստեղ հավելելու բան չկա։ Մենք լիովին հանձնառու ենք ղարաբաղյան կարգավորման հարցում մեր դիրքորոշմանը՝ որպես երկիր և որպես Մինսկի խմբի համանախագահ»,-հավելել է Զախարովան:
Ի պատասխան հարցի՝ արդյոք Իրանի նախագահ Հասան Ռոհանին Ռուսաստան առաջիկա այցի ընթացքում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ քննարկելու է այդ թվում արցախյան հակամարտության կարգավորման հարցը, Զախարովան խորհուրդ է տվել դիմել Պուտինի խոսնակին։
16:49
16:25
16:06
15:46
15:24
15:13
14:58
14:41
14:21
14:04
13:43
13:21
13:02
12:44
12:21
12:02
11:39
11:24
11:08
10:51
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55