ԱՄՆ դեսպանատունը կարեւորում է ընտրությունների անցկացման ազատ եւ թափանցիկ ընթացքը: Այս մասին, այսօր՝ մարտի 3-ին, «Ազատ դեմոկրատներ» կուսակցության գրասենյակ այցելության ժամանակ նշել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիռարդ Միլսը:
«Ազատ դեմոկրատներ» կուսակցությունից հայտնում են, որ հանդիպմանը մասնակցել են կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանը, ԱՄՆ դեսպանատան Քաղաքական եւ տնտեսական բաժնի ղեկավարի տեղակալ Ռուբեն Հարությունյանը, դեսպանատան քաղաքական հարցերով մասնագետ Լիլիթ Օհանյանը, Ազատ դեմոկրատներ կուսակցության համապետական ընտրական ցուցակի երրորդ համար Ստյոպա Սաֆարյանը, կուսակցության փոխնախագահ Անժելա Խաչատրյանը, վարչության անդամ Նարեկ Այվազյանը, մամլո խոսնակ Սոնա Մինասյանը:
Հանդիպման ընթացքում քննարկվել են ապրիլի 2-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին առնչվող մի շարք հարցեր, ինչպես նաեւ անդրադարձ է կատարվել Ազատ դեմոկրատներ կուսակցության ընտրական ծրագրին, ընրողներին ներկայացվելիք հիմնական ուղերձներին եւ ընտրարշավի հետ կապված քաղաքական եւ կազմակերպչական հարցերին։
Երկուստեք կարեւորվել է ԱԺ ընտրությունների ժողովրդավարական չափանիշներովանցկացումը, ինչը կենսական նշանակություն ունի ՀՀ քաղաքացիների, Հայաստանի Հանրապետության հետագա զարգացման եւ միջազգային վարկանիշի համար:
Դեսպան Ռիչարդ Մ․ Միլսն իր խոսքում շեշտել է, որ դեսպանատունը կարեւորում է ընտրությունների անցկացման ազատ եւ թափանցիկ ընթացքը․«Ապրիլի 2-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին ընդառաջ ուրախ եմ շարունակել հանդիպումների շարքը կուսակցությունների ու քաղաքական դաշինքների հետ: Մեր նպատակը մշտապես եղել է այն, որ օգնենք Հայաստանի կուսակցություններին մասնակից դառնալ այնպիսի ընտրական գործընթացի, որը նշանակալի քաղաքական բանավեճերի եւ լավատեղյակ քաղաքական ընտրության հնարավորություն է ապահովում հայ ընտրողների համար: Հայաստանի ժողովրդին կոչ ենք անում ակտիվորեն մասնակցել խորհրդարանական ընտրարշավին եւ բաց չթողնել ապագան կերտելու այս հնարավորությունը»:
16:23
16:06
15:48
15:23
15:09
14:33
14:04
13:33
13:09
12:44
12:18
11:13
10:42
10:25
10:17
10:02
09:47
09:36
09:27
09:15
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26