ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը մարտի 3-ին ընդունել է պաշտոնական այցով Երևան ժամանած ՌԴ Դաշնային ժողովի Պետական դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինի գլխավորած պատվիրակությանը:
ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, ողջունելով հյուրերին, շնորհավորել է Վյաչեսլավ Վոլոդինին՝ Պետական դումայի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ:
Խորհրդարանի ղեկավարը նշել է, որ հայ և ռուս ժողովուրդների բազմադարյա հարաբերությունները հիմնված են փոխադարձ հարգանքի և համակրանքի վրա:
Գալուստ Սահակյանն ընդգծել է, որ երկու երկրների ռազմավարական համագործակցությունը նոր մակարդակի է հասել Եվրասիական տնտեսական միությանը միանալով, ինչը լայն հնարավորություններ է ստեղծել երկկողմ առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման համար:
Անդրադառնալով օրենսդրական դաշտում համագործակցությանը` ՀՀ ԱԺ նախագահն այս շրջանակում բարձր է գնահատել ՀՀ Ազգային ժողովի և ՌԴ Դաշնային ժողովի միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի և խորհրդարանական մշտական հանձնաժողովների համատեղ արդյունավետ աշխատանքը:
Միջխորհրդարանական համագործակցության համատեքստում Գալուստ Սահակյանը կարևորել է փոխգործակցությունը խորհրդարանական վեհաժողովների շրջանակում` ընդգծելով, որ փոխադարձ աջակցությունը միջազգային հարթակներում բխում է մեր երկրների դաշնակցային շահերից:
ՀՀ ԱԺ նախագահի խոսքով` Հայաստանը կարևորում է Ռուսաստանի դերը Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման գործընթացում` որպես Մինսկի խմբի համանախագահող երկիր: Հայաստանը մշտապես հանդես է եկել հիմնախնդրի խաղաղ կարգավորման օգտին, սակայն բախվել է Ադրբեջանի ապակառուցողական գործելաոճին:
«Չնայած Վիեննայում և Սանկտ-Պետերբուրգում ձեռք բերված պայմանավորվածություններին, Ադրբեջանն անտեսում է դրանք և շարունակում է սրել իրավիճակը շփման գծում: Հայկական կողմը կարևորում է փոխվստահության մթնոլորտի ձևավորմանն ուղղված միջոցառումների իրականացման անհրաժեշտությունը: Համոզված ենք, որ խնդրի խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի»,- ասել է ՀՀ ԱԺ նախագահը:
Անդրադառնալով Հայոց ցեղասպանության ճանաչման խնդրին` խորհրդարանի ղեկավարը երախտագիտությամբ է ընդգծել այն փաստը, որ դեռևս 1995 թվականին է Պետական դուման ընդունել Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձև` ապրիլի 24-ը ճանաչելով ցեղասպանության զոհերի հիշատակի օր:
«20-րդ դարասկզբին կատարված այս ոճրագործության ճանաչումն ու դատապարտումը կարևոր նշանակություն ունի մարդկության դեմ ծանրագույն հանցագործությունների կանխարգելման գործում: Ցեղասպանություն վերապրած հայ ժողովրդի պատգամն է ողջ մարդկությանը` այլևս երբեք»,-նշել է Գալուստ Սահակյանը:
Վյաչեսլավ Վոլոդինը, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, նշել է, որ ռուս և հայ ժողովուրդների միջև կապերն ունեն խոր արմատներ և ձևավորված ավանդույթներ, որոնք պետք է պահպանել և առավել ամրապնդել: Պետական դումայի նախագահը, անդրադառնալով երկու երկրների ռազմավարական գործընկերությանն ու միջխորհրդարանական հարաբերություններին, կարևորել է միջազգային հարթակներում խորհրդարանական պատվիրակությունների համակարգված աշխատանքը:
Անդրադառնալով տարածաշրջանային խնդիրներին՝ նա նշել է, որ Ռուսաստանն անում է հնարավորը տարածաշրջանում խաղաղության պահպանման համար: Այս համատեքստում Վյաչեսլավ Վոլոդինը նշել է, որ իրենք ղարաբաղյան հակամարտության կարգավորումը տեսնում են բացառապես խաղաղ ճանապարհով՝ Մինսկի խմբի ձևաչափում:
Զրուցակիցները հույս են հայտնել, որ այս հանդիպումները նոր որակ կհաղորդեն և հեռանկարներ կստեղծեն երկկողմ համագործակցության ընդլայնման համար:
Այնուհետև ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը և ՌԴ Դաշնային ժողովի Պետական դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը խորհրդարանի այգում` «Հիշողության պուրակում», տնկել են հայ-ռուսական բարեկամությունը խորհրդանշող մշտադալար եղևնի:
11:39
11:24
11:08
10:51
10:22
10:03
09:33
09:02
15:28
15:04
14:44
14:22
14:05
13:49
13:25
12:46
12:33
12:06
11:42
11:16
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55