Եվրասիական տնտեսական հանձնաժողովը (ԵՏՀ) շարունակում է աշխատանքներ տանել Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) երկրներում դեղագործական բիզնեսի համար բարենպաստ պայմաններ ստեղծելու ուղղությամբ: 2017-2018 թվականներին դեղերի ոլորտը կարգավորող 67 լրացուցիչ փաստաթուղթ կպատրաստվի: Այս մասին հայտարարել է ԵՏՀ տեխնիկական կարգավորման կոլեգիայի անդամ (նախարար) Վալերի Կորեշկովը՝ բացելով ԱՊՀ երկրների Դեղագործական ֆորումի շրջանակում իրականացվող նիստը:
Հանդես գալով դեղամիջոցների ընդհանուր շուկայի կարգավորման մասին զեկույցով՝ ԵՏՀ նախարարը մասնակիցների ուշադրությունը հրավիրեց փաստին, որ Հանձնաժողովի պրոֆիլային աշխատանքային խումբը պատրաստել է այսպես կոչված երրորդ մակարդակի մի շարք փաստաթղթեր: Դրանց թվում են դեղագործական նպատակներով օգտագործվող ջրին ներկայացվող պահանջները, մոդիֆիկացված դեղային ձեւերի որակի ցուցանիշներին վերաբերող պահանջները եւ այլն:
Հիմա ԵՏՀ-ն աշխատում է այս ոլորտի մոտ տասնմեկ նորմատիվ ակտերի նախագծերի վրա: Դրանք թույլ կտան դեղամիջոցների բարձր որակ ապահովել, որն անհրաժեշտ է միության երկների դեղագործական արտադրանքը միջազգային շուկա արտահանելու համար:
Վալերի Կորեշկովն ընդգծեց, որ փաստաթղթերի մշակման գործում թափանցիկությունը Հանձնաժողովի եւ աշխատանքային խմբի կարեւոր սկզբունքներից է: Բոլոր ակտերը ներկայացվում են հանրային լայն քննարկման Միության տեղեկատվական պորտալում:
ԵԱՏՀ Դեղաբանական կոմիտեի ղեկավար Ելենա Սականյանը տեղեկացրեց, որ 2018 թվականին լույս է տեսնելու Միության Ֆարմակոպիայի` դեղերի որակին ներկայացվող միասնական ժողովածուի առաջին հատորյակը: Այն թույլ կտա ապահովել Միությունում արտադրվող դեղամիջոցների որակի վերահսկողության միասնականությունը:
Հայաստանի, Ղազախստանի եւ Ղրղզստանի իրավասու մարմինների ներկայացուցիչները հայտնեցին, որ այդ ոլորտում ազգային օրենսդրության համաձայնեցումը ԵԱՏՄ պահանջներին կավարտեն ընթացիկ տարվա ապրիլին:
Ավելի վաղ ԵՏՀ մրցակցության եւ հակամենաշնորհային կարգավորման Կոլեգիայի անդամ (նախարար) Նուրլան Ալդաբերգենովը մասնակից –երկրների հակամենաշնորհային մարմինների ներկայացուցիչների հետ Մոսկվայում կայացած հանդիպմանն ասել էր, որ «զուգահեռ» ներմուծման պարագայում ԵԱՏՀ-ում դեղամիջոցները կարող են հինգ անգամ էժանանալ:
16:23
16:06
15:48
15:23
15:09
14:33
14:04
13:33
13:09
12:44
12:18
11:13
10:42
10:25
10:17
10:02
09:47
09:36
09:27
09:15
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26