ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ Իշխան Կարապետյանը հանդիպել է հանրապետության 10 սպանդանոցների սեփականատերերի հետ՝ վերջիններիս ներկայացնելով ՀՀ կառավարության ծրագրով նախատեսված՝ 2017 թվականից սկսած մսի իրացման և գնման գործընթացում պարտադիր սպանդանոցային մորթի փուլային անցման ժամանակացույցը: Ծառայության պետը ներկաներին նաև տեղեկացրել է, որ առաջիկայում ՍԱՊԾ-ն նախատեսում է, կենդանի և միս տեղափոխող փոխադրամիջոցների համար, որպես ռիսկային ոլորտ, սահմանել սանիտարական գրքույկներ ունենալու պահանջ՝ ապահովելով մասնագիտացված մեքենաներով կենդանիներիների տեղափոխումը սպանդանոց, ապա և՝ իրացման շուկա կամ վերամշակող կազմակերպություններ: Հանդիպման ընթացքում քննարկվել են սպանդանոցերում ներդրումների անհրաժեշտության, ինչպես նաև համապատասխան փոխադրամիջոցներով ապահովվածության հարցերը: Սպանդանոցներն ամբողջ ծավալով գործարկելու պատրաստակամությանը զուգահեռ՝ տնտեսավարողները բարձրացրել են որոշ հարցեր, մասնավորապես՝ ներդրումների համար որոշակի հարկային արտոնություններ ստանալու, մսի սպառման երաշխիքներ ունենալու, ինչպես նաև՝ գնային միասնական քաղաքականություն սահմանելու վերաբերյալ: Ծառայության պատասխանատուներն իրենց հերթին պատրաստակամություն են հայտնել հաջորդ հանդիպումը կազմակերպել՝ այցելելով սպանդանոցներ և տեղերում մասնագիտական աջակցություն և խորհրդատվություն տրամադրելով ոլորտի տնտեսավարողներին: Հանդիպման ընթացքում քննարկվել է նաև անասնաբուժասանիտարական փորձաքննություն իրականացնող կազմակերպությունների ծառայությունների որակը բարելավելու հարցը: «Ծառայությունը խիստ է վերաբերվելու այս ոլորտին», – նշել է ՍԱՊԾ ղեկավարը և հորդորել հետևողական լինել այս հարցում՝ մսի իրացման շղթայում սպանդանոցները դիտարկելով որպես անվտանգության կարևորագույն նախապայման:
16:23
16:06
15:48
15:23
15:09
14:33
14:04
13:33
13:09
12:44
12:18
11:13
10:42
10:25
10:17
10:02
09:47
09:36
09:27
09:15
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26