«Հայաստան» համահայկական հիմնադրամն իր գործունեությամբ մեր ժողովրդի մեծ ձեռքբերումներից է։ Այս մասին ասված է Ն. Ս. Օ. Տ. Տ. Գարեգին Բ. Ամենայն Հայոց Կաթողիկոսի շնորհավորական ուղերձում՝ ուղղված «Հայաստան» համահայկական հիմնադրամի 25-ամյակին:
«Հայաստանում և Արցախում մեր անկախ պետականության վերահաստատումից հետո հիմնադրամը բացառիկ դերակատարություն է ունեցել հայրենական կյանքում կենսական նշանակություն ունեցող խնդիրների վճռման գործում՝ կենտրոնացնելով և ուղղորդելով մեր ժողովրդի հնարավորություններն ու ջանքերը։ Հիմնադրամի գործունեությունն ուղղված է եղել ոչ միայն մեր պետականության առջև ծառացած դժվարությունների հաղթահարմանը, այլև՝ մեր երկրի արագընթաց զարգացմանը, բարեկարգմանն ու բարգավաճմանը։ Այս տեսլականով «Հայաստան» համահայկական հիմնադրամի հաստատումը Հայրապ ետական Կոնդակով օրհնեց երջանկայիշատակ Վազգեն Ա Վեհափառ Հայրապետը։
Կարևորելով հիմնադրամի հայրենաշեն առաքելությունը՝ մեր հորդորն ենք ուղղում մեր ժողովրդին և եկեղեցական մեր կառույցներին մասնակցություն բերելու և աջակցելու հիմնադրամի գործունեությանը»,-նշել է նա:
Հիմնադրամին նաև շնորհավորել է Մեծի Տանն Կիլիկիոյ Արամ Ա. Կաթողիկոսը:
«Արդարև, Հայաստանի Հանրապետության վերանկախացումից անմիջապես հետո ստեղծվեց Հայաստան համահայկական հիմնադրամը, որպեսզի մեր ժողովուրդի զավակները, հատկապես սփյուռքում, իրենց գործով զորակից դառնան Հայաստանի Հանրապետության հզորացման աշխատանքներին: Հակառակ այդ օրերի դժվար պայմաններին, հիմնադրամը շուտով լուրջ աշխատանքի լծվեց։ Մշակվեց ու իրագործվեց Հայաստանին ու Ղարաբաղին առնչվող բազմաթիվ ու բազմազան ծրագրեր՝ տնտեսական, բարեսիրական, կրթական, մշակութային, շինարարական և այլն: Հիմնադրամի 25 տարիների գործունեությունն իր էությամբ, խորքով ու նպատակով մենք դիտարկում ենք որպես առաքելություն: Հայաստանի կառույցների ամրապնդման, Ղարաբաղի անկախության ամրացման, հայրենի ժողովրդի կյանքի բարելավման և րնդհանրապես Հայաստանի զարգացմանն առավելագույնս նպաստող ծրագրերը սովորական ծրագրեր չէին։ Հետևաբար, դրանց իրագործումը կատարվեց ոչ միայն մասնագիտական մոտեցմամբ, ուսումնասիրված կերպով, պատասխանատվության ոգով ու աչալուրջ հսկողությամբ, այլև հայրենաշեն առաքելություն կատարելու բարձրագույն աստիճանի նախանձախնդրությամբ»,-ընդգծել է Արամ Ա.ն:
«Հայաստան» համահայկական հիմնադրամ, 25-ամյակ, շնորհավորական ուղերձ, կաթողիկոսներ
16:23
16:06
15:48
15:23
15:09
14:33
14:04
13:33
13:09
12:44
12:18
11:13
10:42
10:25
10:17
10:02
09:47
09:36
09:27
09:15
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26