Մարտի 3-ին, ժամը 14:45-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Բաղրամյան պողոտայի 2-րդ փակուղու թիվ 6 շենքի տանիքից ձյան սառած շերտը կախվել է, հալոցքի ջուրը լցվում է բնակարաններ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Մինչ ժամը 16:57-ը փրկարարները տանիքի 10 մ հատվածում հեռացրել են սառցաբեկորները: *** Մարտի 3-ին, ժամը 12:21-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Վաղարշյան փողոցի թիվ 3 շենքի 9-րդ և 10-րդ հարկերի մակարդակում գտնվող սառցալեզվակը պոկվել ընկել է 3-րդ հարկի թիվ 12 բնակարանի բաց պատշգամբի տանիքին, ինչի հետևանքով տանիքի ծածկը վնասվել է, իսկ սառցալեզվակը ընկել է պատշգամբից ներս. սառցաբեկորները հեռացնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները մոտ 2 քմ տարածքում հեռացրել են սառցաբեկորները: *** Մարտի 3-ին, ժամը 10:44-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Աբովյան փողոցի թիվ 22 շենքի տանիքից սառցալեզվակներ են կախված, առկա է ընկնելու վտանգ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Մինչ ժամը 14:44-ը փրկարարները տանիքի 30 քմ հատվածում հեռացրել են սառցալեզվակները: *** Մարտի 3-ին, ժամը 10:18-ին տեղեկություն է ստացվել, որ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Հարավային թաղամասի Սպանդարյան փողոցի թիվ 72 հասցեում՝ 2-րդ հիմնական դպրոցի տանիքից ձյան շերտ է կախված, առկա է ընկնելու վտանգ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը : Փրկարարները հեռացրել են դպրոցի տանիքում կուտակված ձյան շերտը՝ մոտ 20 քմ: *** Մարտի 3-ին, ժամը 09:57-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Նալբանդյան փողոցի թիվ 5 շենքի տանիքից, դալանից և պատուհաններից սառցալեզվակներ են կախված, առկա է ընկնելու վտանգ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Մինչ ժամը 15:42-ը փրկարարները հեռացրել են սառցալեզվակները` մոտ 3 մ: © shamshyan.com http://shamshyan.com/hy/article/2017/03/03/1060511/
16:23
16:06
15:48
15:23
15:09
14:33
14:04
13:33
13:09
12:44
12:18
11:13
10:42
10:25
10:17
10:02
09:47
09:36
09:27
09:15
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26