Չինաստանը կմեծացնի իր պաշտպանական ծախսերն ընթացիկ տարում 7 տոկոսով։ Այս մասին, ինչպես փոխանցում է TASS գործակալությունը, Ժողովրդական ներկայացուցիչների 12-րդ գումարման համաչինական ժողովի 5-րդ նստաշրջանի բացման նախօրեին մամլո ասուլիսի ժամանակ ասել է ժողովի պաշտոնական ներկայացուցիչ Ֆու Ինը։
Նա հստակեցրել է, որ ծախսերը կկազմեն երկրի ՀՆԱ 1.3 տոկոսը՝ հավելելով, որ ԱՄՆ ռազմական ծախսերը հասել են մեծ չափերի։ Ինի խոսքով՝ ռազմական ծախսերն աճում են՝ ելնելով Մյունխենյան անվտանգության համաժողովի մասնակիցների խորհուրդներից՝ մեծացնելու ծախսերը մինչև ՀՆԱ 2 տոկոս։
Ֆու Ինի խոսքով՝ անցած տասնամյակում խոշոր հակամարտություններ ու պատերազմներ են տեղի ունեցել, որոնք դարձել են զգալի նյութական վնասի և փախստականների հոսքի պատճառ։ Չինաստանը ոչ մի անգամ վնաս չի հասցրել այլ երկրի՝ ընդգծել է նա։
Մեկնաբանելով իրավիճակը՝ կապված սահմանային վեճերի և ծովում վեճերի հետ, Ինը նշել է, որ երկրի իշխանությունները երկխոսության և խորհրդակցությունների ուղով տարաձայնությունների խաղաղ լուծման կոչ են անում։ Նրա խոսքով՝ իրավիճակը Հարավչինական ծովում բարելավվում է, և ապագա կայունությունը տարածաշրջանում մեծամասամբ կապված է ԱՄՆ-ի գործողություններից։
2016-ին Չինաստանի պաշտպանական ծախսերը կազմել են մոտ 146 մլրդ դոլար (954 մլրդ յուան), այս տարի առաջին անգամ ծախսերը կգերազանցեն 1 տրիլիոն յուանը։
16:49
16:25
16:06
15:46
15:24
15:13
14:58
14:41
14:21
14:04
13:43
13:21
13:02
12:44
12:21
12:02
11:39
11:24
11:08
10:51
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55