Զույգերի միջև հարաբերությունները մի ամբողջ գիտություն են, և դրանք պահպանելու և նորանոր մակարդակների հասցնելու համար պահանջվում է երկուսի ցանկությունն ու աշխատանքը:
Ամերիկացի հոգեբան Ջոն Գոթմանն իր ուսումնասիրությունների վերջին 40 տարին նվիրել է հարաբերությունների ուսումնասիրությանը: Զույգի վիճակն «ախտորոշելու» և հարաբերությունների ապագան կանխատեսելու համար նրան բավական է մի քանի րոպե շփվել մարդկանց հետ:
Գոթմանի կարծիքով` տխուր ավարտ է սպասվում այն զույգերին, որոնց հարաբերությունները համապատասխանում են 4 տիպերից մեկին, որոնք նա անվանում է «Ապոկալիպսիսի ձիավորներ» հարաբերությունների համար:
Հարաբերություններն ամուր պահելու համար AdMe.ru-ն առաջարկում է ուսումնասիրել փորձագետի վերլուծությունը և հետևել նրա խորհուրդներին.
Չգնահատելն ու արհամարհանքը
Նշաններ. սիրահարներից մեկը ծաղրում է մյուսին, երբ նրանք երկուսով են, կամ ուրիշների մոտ, և հաշվի չի առնում նրա կարծիքը: Կարճ ասած` ամեն կերպ ցույց է տալիս, որ չի գնահատում նրան և շատ ավելի կարևոր մարդ է համարում իրեն:
Լուծում. դրեք ձեզ նրա տեղն ու փորձեք իրավիճակը տեսնել նրա աչքերով: Թույլ մի տվեք ձեզ կոպիտ վարվել նրա հետ և միշտ հիշեք` որքան թանկ է նա ձեզ համար:

Քննադատություն
Նշաններ. զուգընկերներից մեկը նյարդայնանում է մյուսի թույլ տված ցանկացած վրիպումից և արդյունքում քննադատության ենթարկում ոչ միայն կոնկրետ արարքը, այլ նաև նրա անձը:
Լուծում. զրույցի ժամանակ պետք է խուսափել ագրեսիվ տոնից և ոչ մի դեպքում մի խնդիր չկապել մյուս խնդիրների հետ: Պետք է հանգիստ խնդրել հաջորդ անգամ այլ կերպ վարվել` թեթև մոտենալով իրավիճակին:

Պաշտպանողական պահվածք
Նշաններ. զուգընկերներից մեկը զգում է, որ ինքն ինչ-որ բան սխալ է արել, և քննադատությունից խուսափելու նպատակով անմիջապես փորձում է պաշտպանվել, հաճախ` ագրեսիվ կերպով: Արդյունքում զուգընկերը սկսում է կտրուկ արտահայտվել, ինչը բերում է փոխադարձ պահանջների:
Լուծում. այսպիսի դեպքերում շատ ավելի հեշտ է ընդունել սեփական պահվածքի պատասխանատվությունն ու ժամանակին ներողություն խնդրել` խնայելով ժամանակն ու ավելի օգտակար բաների վրա ծախսելով այն:

Խուսափում կոնֆլիկտից
Նշաններ. զգալով, որ կոնֆլիկտ է առաջանում, ոմանք նախընտրում են ժամանակին «փակվել»` պահանջներին պատասխանելով կարճ և առանց հույզերի, կենտրոնանալ կողմնակի զբաղմունքների վրա` ձևացնելով, թե ոչինչ չեն լսում, ընդհանրապես դուրս գալ սենյակից կամ նույնիսկ բնակարանից: Լավագույն դեպքում երկրորդ կեսը կբարձրաձայնի իր կարծիքը նման պահվածքի վերաբերյալ և կհանգստանա, սակայն հնարավոր է, որ նա կնեղանա ձեր սառնասրտությունից և այլևս չի ցանկանա լուծել խնդիրը:
Լուծում. ոչ մի դեպքում չի կարելի «փախուստի դիմել» կամ ամեն ինչ պահել ներսում: Փորձեք խնդիրը լուծել խաղաղ ճանապարհով, քանի որ հակառակ դեպքում այն կրկին ի հայտ կգա ապագայում և ավելի կբարդանա:

tert.am
16:23
16:06
15:48
15:23
15:09
14:33
14:04
13:33
13:09
12:44
12:18
11:13
10:42
10:25
10:17
10:02
09:47
09:36
09:27
09:15
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26