Բրիտանական կառավարության իրավաբանները եկել են այն եզրակացության, որ Մեծ Բրիտանիան իրավական տեսանկյունից ամենևին էլ պարտավոր չէ ավելի վաղ կնքված համաձայնություններից ելնելով Եվրամիությանը 60 մլրդ եվրո վճարել՝ եվրոպական դաշինքը լքելուց հետո, գրում է Times-ը:
Հիշեցնենք, որ 2016թ.-ին անցկացված հանրաքվեի ժամանակ բրիտանացիների մեծ մասը կողմ է քվեարկել Եվրոպական միությունը լքելու առաջարկին: Ավելի վաղ հաղորդվել է, որ այդ քայլը Մեծ Բրիտանիային կարժենա 50-60 մլրդ եվրո, որոնք նա ստիպված կլինի վճարել Եվրամիությանն՝ ըստ նախապես կնքված համաձայնագրերի:
Բրիտանացի իրավաբանները նշել են, որ չկա այնպիսի օրենք կամ համաձայնություն, որը կստիպի Մեծ Բրիտանիային կատարել այդ վճարումները, և պաշտոնական Բրյուսելն էլ, իր հերթին, որևէ հիմք չունի հակառակը պնդելու կամ այդ գումարները բրիտանացիներից պահանջելու համար:
Ըստ բրիտանական կողմի՝ վճարումների իրականացումը հնարավոր է միայն այն դեպքում, եթե դրանք նախատեսված լինեն կարգավորման համաձայնագրով, որը պետք է ընդունված լինի երկու կողմերի կողմից:
«Ընդունեք դա որպես գոլֆի ակումբի կանոններ. երբ լքում ես ակումբը՝ պարտավոր չես շարունակել վճարել», - ասել է բրիտանական պարբերականի աղբյուրը:
Ըստ Times-ի՝ Բրիտանիան կարող է միայն կամավոր կերպով առաջարկել կատարել այդ վճարումները՝ այն դեպքում, եթե դա կապահովի երկրի համար արտոնյալ հասանելիություն համագործակցության այնպիսի ոլորտներում, ինչպիսին են անվտանգությունն ու արդարադատությունը:
16:49
16:25
16:06
15:46
15:24
15:13
14:58
14:41
14:21
14:04
13:43
13:21
13:02
12:44
12:21
12:02
11:39
11:24
11:08
10:51
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55