ԱԺ-ում Վերահսկիչ Պալատի 2015 թ.-ի հաշվետվության ժամանակ ԱԺ « Հանրապետական» խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը տեղեկացրեց, որ օրեր առաջ ՀՀԿ-ն հրավիրել է ՎՊ նախագահին և բոլոր այն գերատեսչությունների ղեկավարներին, որտեղ ստուգումներ են կատարվել, 3 ժամ քննարկվել են, ՀՀԿ-ականները արտահայտել են իրենց կարծիքները և ստացել ՎՊ նախագահից կողմից պատասխաններ:
Անդրադառնալով Զուրաբյանի ելույթին, թե քննարկումն անցնում է կիսադատարկ դահլիճում և նախկինի նման իրադարձություն չէ, ասաց. «Եթե նշում եք պատկերի մասին, որ ընդամենը 15 հոգի են, ակամա ես նայում եմ ձախ՝ ընդդիմադիրներից որևէ մեկը չկա, ներկա են Թևան Պողոսյանը, Մհեր Շահգելդյանը և Միքայել Մելքումյանը»։
Մինչդեռ, ըստ նրա, ժամանակին 30-ից 40 հոգի էր հերթագրվում՝ հիմնականում ընդդիմադիրներ, որպեսզի ելույթ ունենա: «Սա նշանակում է, որ ընդդիմությունը գոհ է ՎՊ-ի աշխատանքներից: Շնորհակալ եմ ընդդիմությանը գնահատականի համար: Ֆիքսել ենք, որ ընդդիմությունը սկսել է դրականը նկատել»,- ասաց նա:
Վահրամ Բաղդասարյանը նշեց, թե նախկինում ընդդիմադիր գործիչներն ասում էին, թե ի դեմս ՎՊ-ի ստեղծվել է մի մարմին, որը ցանկացած պահի կարողանա պատժել այն գերատեսչությանը, որի հետ խնդիր ունեն:
«Ելույթներ էին ունենում, թե հարկավոր է ամորձատել ՎՊ-ին, որ նա հաշվեհարդար չտեսնի այդ գերատեսչությունների հետ: Այսօր հակառակն են ասում, որ դուք ամորձատում եք ՎՊ-ին, և չեք թողնում նա իր գործունեությունը շարունակի: Ես ձեզանից բան չեմ հասկանում, մեկ ասում եք ամորձատի, մեկ ասում եք մի ամորձատի, տպավորություն է, թե Զաքարյանն ընդդիմության ներկայացուցիչ է, մենք էլ ընկել հալածում ենք, իրենք էլ պաշտպանում են»,-ասաց նա:
Վահրամ Բաղդասարյանը շարունակեց, թե հիմա էլ ասում են, որ ՎՊ-ն նաև մասնավորում ստուգումներ անցկացնի: «Ես ընդդիմությունից բան չեմ հասկանում, մի օր նալին ա խփում, մի օր՝ մեխին, մի հատ հավաքվեք իրար գլուխ, հասկացեք ինչ եք ուզում։ Ամեն օր մի բան եք ուզում մենք էդքան ասածին ո՞նց պատասխան տանք»,- ասաց նա:
ՀՀԿ-ականը եզրափակեց, թե քննարկումների արդյունքում եկան այն համոզման, որ ՎՊ-ն պարտականությունները բարեխղճորեն կատարել է:
Tert.am
15:46
15:29
15:02
11:27
10:35
10:03
16:15
15:45
15:19
15:03
14:52
14:39
14:23
14:05
13:49
13:33
13:19
12:46
12:35
12:21
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55