ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը մարտի 4-ին ընդունել է ԱՊՀ ՄԽՎ դիտորդական առաքելության ներկայացուցիչներին, ովքեր մեր երկիր են այցելել առաջիկայում կայանալիք խորհրդարանական ընտրության նախընտրական փուլի դիտարկման առաքելությամբ: Հանդիպմանը ներկա է եղել նաեւ ԱՊՀ ՄԽՎ-ում ՀՀ ԱԺ մշտական ներկայացուցիչ Հայկ Չիլինգարյանը, տեղեկացնում է ԱԺ մամուլի ծառայությունը:
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել ապրիլի 2-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների կազմակերպմանն ու այդ հարցում Ընտրական օրենսգրքով նախատեսվող դրույթներին:
ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը վստահեցրել է, որ նոր Ընտրական օրենսգիրքը լիակատար հնարավորություն է ընձեռում առաջիկա ընտրությունն արդար, թափանցիկ եւ ժողովրդավարական չափանիշներին համապատասխան անցկացնելու համար:
«Ընտրական օրենսգիրքը տալիս է բոլոր հնարավորությունները մեր երկրում լավագույն ընտրությունների կազմակերպման եւ անցկացման համար: ՀՀ իշխանություններն անելու են ամեն ինչ, որպեսզի ՀՀ քաղաքացիների մոտ ընտրությունների ընթացքի վերաբերյալ չլինի որեւէ մտավախություն»,-նշել է ԱԺ փոխնախագահը:
Պարոն Շարմազանովը գոհունակությամբ է ընդգծել այն փաստը, որ Ընտրական օրենսգրքի քննարկումներին հավասարության սկզբունքով մասնակցել են իշխանության, ընդդիմության եւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները, եւ փաստաթուղթը խորհրդարանի կողմից ընդունվել է լիակատար փոխհամաձայնության պայմաններում, հաշվի են առնվել ընդդիմության առաջարկները:
ԱՊՀ ՄԽՎ դիտորդական առաքելության ներկայացուցիչ Գլադեյ Գեորգիեւիչը ներկայացրել է իրենց առաքելության իրականացման ընթացքը եւ առաջիկա քայլերը:
16:33
16:25
16:09
15:44
15:15
14:59
14:48
13:49
13:33
13:12
12:06
11:48
11:23
11:05
09:34
09:03
15:25
15:15
15:02
14:04
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44