Այսօր լրատվական դաշտում, մասնավորապես համացանցում տեղեկություններ էին տարածվել, որ Ուկրաինայի Լվով քաղաքում կրքերը հետզհետե թեժանում են։ Նշվում էր, որ ադրբեջանցիները հայ գտնելու և վրեժխնդիր լինելու մտադրությամբ մեծ խմբերով շրջում են քաղաքի փողոցներում։ Իրավապահ մարմիններն էլ, կարծես, ուշադրություն չեն դարձնում այդ փաստին։ Ոմանք մեղադրում էին հայկական համայնքին և դեսպանատանն անգործության մեջ;
Խնդրի շուրջ Slaq.am-ը զրուցել է Ուկրաինայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Անդրանիկ Մանուկյանի հետ:
Դեսպանի խոսքով` նման լուրեր տարածողները իսկական սադրիչներ են:
‹‹Եվ' հայկական համայնքը, և' դեսպանատունն իրադարձություններն իրենց վերահսկողության տակ են պահում: Կատարում ենք բոլոր քայլերը, որպեսզի լարվածությունը մեղմացվի: Հյուպատոսին գործուղել եմ Լվով, որպեսզի տեղում պարզի բոլոր հարցերը: Համապատասխան նոտաներ եմ ուղարկել Ուկրաինայի Արտաքին գործերի նախարարությանը և համապատասխան կառույցներին` պահանջելով, պարզաբանում, ինչպես նաև այն, որ մեղավորները պատասխանատվության ենթարկվեն: Դա Եվրոպայի առաջնություն էր, ադրբեջանցիները նույնիսկ ֆեդերացիայի նախագահին էին հարվածել մահակներով»,- տեղեկացրեց Մանուկյանը:
Դեսպանի խոսքով` երբ մեր հավաքականը մեկնում էր Երևան, այնպես էր ստացվել, որ օդանավակայանում էր նաև Ադրբեջանի հավաքականը: Ադրբեջանի պատվիրակությունը ներողություն էր խնդրել հայ մազիկներից:
Դեսպանի տեղեկացմամբ, բացի մարզիկների վրա հարձակվելուց մայիսի 16-ին եղել է հայ համայնքի ներկայացուցիչների և ադրբեջանցիների միջև ծեծկռտուք և այժմ 6 ադրբեջանցի գտնվում է հիվանդանոցում:
‹‹Իսկ այն լուրեր տարածողները, թե դեսպանատունն ու հայկական համայնքը ոչինչ չեն անում, պարզապես սադրիչներ են ու ապատեղեկատվություն տարածողներ : Մի անհանգստացեք ամեն ինչ գտնվում է վերահսկողության տակ: Հայ համայնքի բոլոր ներկայացուցիչներն էլ ընդգրկված են այս աշխատանքում: Քիչ առաջ հանդիպել եմ Ուկրաինայի Գերագույն ռադայի պատգամավոր Անտոն Կիսսեի և նախագահի աշխատակազմի ներկայացուցիչ Իգոր Մազեպայի հետ : Նրանց հետ քննարկեցինք այդ հարցը և խնդրեցի, որպեսզի համապատասխան քայլեր ձեռնարկվեն` մեղմելու իրավիճակը: Խնդրում եմ, եթե չեն կարողանում ինչ-որ հարցով օգտակար լինել, ապա գոնե թող չխանգարեն մենք անում ենք ամեն ինչ Մարդիկ նման ապատեղեկատվություն տարածելով ավելի են սրում իրավիճակը››,-հավելեց նա:
Լվովի հայկական համայնքի նախագահ Նիկոլայ Քոչարյանը ևս վստահեցրեց, որ ամեն ինչ գտնվում է վերահսկողության տակ:
‹‹Հետաքրքրական է, որ սպորտկոմպլեքսում տեղի ունեցած միջադեպի ժամանակ այդտեղ եղել են մեծ թվով նաև թուրքեր, սակայն նրանք չեն խառնվել, չեզոք դիրք են գրավել և չեն օգնել իրենց կրտսեր եղբայրներին` ադրբեջանցիներին››
Հիշեցնենք, որ ուկրաինական Լվով քաղաքում մայիսի 12-15-ն ընթացող Եվրոպայի քունգ-ֆուի առաջնության ժամանակ ադրբեջանական հավաքականի մարզիկները ներխուժել են ռինգ և փորձել հաշվեհարդար տեսնել մենամարտը հաղթող արցախցի մարզիկի հետ՝ հարձակվելով Հայաստանի հավաքականի անդամների վրա:
15:28
15:04
14:44
14:22
14:05
13:49
13:25
12:46
12:33
12:06
11:42
11:16
10:46
10:35
10:17
09:33
09:09
19:02
18:49
18:43
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55