Համաձայն 2016-ի վիճակագրական տվյալների` Հայաստանում օգտատերերի 33.01 տոկոսը ենթարկվել է կիբերհարձակումների: Այս մասին Երեւանում սեմինարի ժամանակ հայտարարել է «Կասպերսկու լաբորատորիա» հետազոտությունների եւ սպառնալիքների վերլուծության համաշխարհային կենտրոնի փոխնախագահ Սերգեյ Նովիկովը: Առաջատարների եռյակում են Ռուսաստանը, Ղազախստանը եւ Իտալիան՝ համապատասխանաբար:
Նախորդ տարվա ընթացքում միջինում մեկ հայ օգտատերը 13 անգամ բախվել է համացանցում սպառնալիքների հետ եւ 83 անգամ` տեղական սպառնալիքների հետ: Տեղական սպառնալիքների հետ բախված օգտատերերի թվով (40, 41 տոկոս) Հայաստանը 55-րդ տեղում է: Առաջին տեղում այս առումով Վիետնամն է:
«Հայաստանում օգտատերերի 10 տոկոսը 2016-ին բախվել են բջջային սարքավորումների սպառնալիքների հետ, իսկ հայ օգտատերերի 7-ի համակարգիչները խոցելի են»,-ասել է Նովիկովը:
Պաշտպանության համար նա խորհուրդ է տալիս կանոնավոր կերպով ստուգել ծրագրային ապահովումը, օգտագործել միայն արտոնագրված հավելվածներ, անծանոթ անձանց չուղարկել անձնական տվյալները կամ գաղտնի տեղեկություն, ուշադիր լինել սպամ առաջարկություններին, սահմանափակել ձեր մասին հանրային տեղեկատվության ծավալը, իսկ սոցկայքերում բարդ գաղտնաբառեր օգտագործել:
16:49
16:25
16:06
15:46
15:24
15:13
14:58
14:41
14:21
14:04
13:43
13:21
13:02
12:44
12:21
12:02
11:39
11:24
11:08
10:51
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55