ARM | RUS |

Գյուղատնտեսության նախարարությունը պարզաբանում է

04.03.17 | 16:36

«Հայկական ագրարագյուղացիական միավորում» ՀԿ-ի նախագահ Հրաչ Բերբերյանի կողմից օրերս մամուլում բարձրացված մի շարք հարցադրումների վերաբերյալ հարկ ենք համարում ներկայացնել որոշ պարզաբանումներ:

2017 թվականի փետրվարի 17-ին ՀՀ գյուղատնտեսության նախարարի մոտ հրավիրվել է խորհրդակցություն, որին մասնակցել են ավելի քան 25 կարտոֆիլագործ, այդ թվում` նաև «Հայկական ագրարագյուղացիական միավորում» ՀԿ-ի նախագահ Հրաչ Բերբերյանը, ով ի դեպ նաև կարտոֆիլի տնկանյութի խոշոր ներմուծող է: Խորհրդակցության ընթացքում ի թիվս կարտոֆիլագործության զարգացմանն ուղղված մի շարք հարցերի քննարկվել է նաև Հրաչ Բերբերյանի առաջարկությունը պետական աջակցությամբ սորտաթարմացման նպատակով 500 տոննա, 200 մլն դրամ արժողությամբ կարտոֆիլի տնկանյութ ներկրելու վերաբերյալ հարցը, ինչը սակայն հավանության չի արժանացել, քանի որ խորհրդակցությանը մասնակցող կարտոֆիլագործների գերակշիռ մեծամասնությունը չէր կիսում պարոն Բերբերյանի մտահոգությունը: Նրանք նշել են, որ յուրաքանչյուր տարի տարբեր կազմակերպությունների կողմից ներմուծվում է շուրջ 3000 տոննա բարձր վերարտադրության սերմացու, ինչը լիովին բավարարում է հանրապետության պահանջարկը, ինչպես նաև սպառվում է և նոր ծրագրի իրականացման անհրաժեշտություն չկա:

Հրաչ Բերբերյանը 2017 թվականի փետրվարի 10-ին ՀՀ վարչապետին հասցեագրած իր N HB/002 գրությամբ բարձրացրել է նաև մորմազգի մշակաբույսերի ցանքատարածքներում լոլիկի ականող ցեց վնասատուի դեմ պետական ծրագրով համատարած պայքար իրականացնելու և այդ նպատակով դելտապլանների կիրառման հնարավորության հարցը, որի քննարկման նպատակով էլ ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Աշոտ Հարությունյանի 2017 թվականի փետրվարի 20-ի N ԱշՀ/ԳՕ-2/1366-17 գրությամբ հրավիրվել է ՀՀ գյուղատնտեսության նախարարություն: Քննարկումը տեղի չի ունեցել, քանզի Հրաչ Բերբերյանը մերժել է հրավերը:

Հարկ ենք համարում նշել, որ ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը ոչ թե դեմ է լոլիկի ականող ցեցի դեմ պայքար իրականացնելուն, ինչպես պնդում է Բերբերյանը, այլ նպատակահարմար չի համարում պայքարի իրականացումը մոտոդելտապլաններով, քանի որ դրա արդյունավետությունը հիմնավորված չէ:

Մասնավորապես՝

հանրապետությունում մորմազգի մշակաբույսերի տարածքները խիստ մասնատված են, դրանք մշակվում են նաև տնամերձերում.

պայքարի միջոցառումները դելտապլանով կազմակերպելու համար անհրաժեշտ է ապահովել հարթ, ամուր մակերեսով առնվազն 100 մ երկարության թռիչքուղի, որը գործնականորեն անհնար է.

ցեցի դեմ պայքարի իրականացման համար օգտագործվող միջատասպանները թունավոր են ինչպես օգտակար միջատների (մեղուների), այնպես էլ տաքարյուն կենդանիների համար, համատարած դաշտամիջյան ճանապարհներին ևս պայքարի իրականացման դեպքում հնարավոր են ընտանի կենդանիների թունավորման դեպքեր, քանի որ հաճախ տնտեսավարողներն իրենց կենդանիներին արածեցնում են այդ տարածքներում.

ցեցի դեմ պայքարի միջոցառումներն անհրաժեշտ է կազմակերպել սեղմ ժամկետում: Վնասատուի դեմ ամբողջ հանրապետության տարածքում կենտրոնացված պայքար իրականացնելու համար անհրաժեշտ է ունենալ առնվազն 20 դելտապլան` (մորմազգիների տարածքը շուրջ 47.0 հազ հեկտար : 600 հա, օրական 1 դելտապլանի սպասարկման առավելագույն տարածքը, = 78.3 օր) սպասարկող անձնակազմով:

Բացի այդ, ավիացիոն պայքարի ընթացքում հնարավոր չէ ապահովել մորմազգիների հարևանությամբ մշակվող այլ մշակաբույսերի մեկուսացումը, որպեսզի դրանք չենթարկվեն թունաքիմիկատի ազդեցությանը: Եթե պտուղն այդ ժամանակ հասունացած լինի, լրացուցիչ պեստիցիդի ազդեցությունն այն կդարձնի վտանգավոր սպառման համար:

Ցեցը կարգավորվող վնասատու է և ՀՀ գյուղատնտեսության նախարարության «Անասնաբուժասանիտարիայի և բուսասանիտարիայի ոլորտի ծառայությունների» ՊՈԱԿ-ի մասնագետների կողմից արդեն 3 տարի ֆերոմոնային թակարդների միջոցով իրականացվում է մոնիթորինգ, որոշվում են ցեցի դեմ արդյունավետ պայքարի ժամկետները, ինչի մասին նախարարությունն իրազեկում է տնտեսավարողներին` նշելով օգտագործվող պեստիցիդների անունները և չափաքանակները: Խորհրդատվություն են տրամադրում նաև Գյուղատնտեսության մարզային կենտրոնների մասնագետները: Իրականացված միջոցառումների արդյունքում ցեցի դեմ տնտեսավարողների կողմից իրականացվող պայքարի միջոցառումները մինչև 100 տոկոս արդյունավետ են վաղահաս կարտոֆիլի դաշտերում և ծածկած գրունտում (ջեռուցվող և չջեռուցվող ջերմատներ), վնասատուն ճիշտ պաքար իրականացնելու դեպքում կառավարելի է:

Վերոգրյալ հիմնավորումները նախատեսվում էր քննարկման առարկա դարձնել Հրաչ Բերբերյանի հետ հանդիպման ժամանակ, որի արդյունքում կկայացվեր երկուստեք ընդունելի և արդյունավետ որոշում:

Ինչ վերաբերում է պարոն Բերբերյանի այն հայտարարությանը, թե երկու տարի առաջ անտառներում քիմիական պայքար իրականացնելու համար Վրաստանից բերվել է դելտապլան, որը վթարի է ենթարկվել օդաչուի ոչ սթափ վիճակում գտնվելու պատճառով, ապա տեղեկացնում ենք, որ երկու տարի առաջ (2015թ.) հանրապետության անտառային տարածքներում ավիացիոն քիմիական պայքարի միջոցառումներ չեն իրականացվել: Նշված միջադեպը տեղի է ունեցել 2005 թվականին, վթարի է ենթարկվել ԽԱ-32 մակնիշի ինքնաթիռը՝ օդաչուի առողջական վիճակի կտրուկ վատթարացման պատճառով (ըստ դատաբժշկական եզրակացության՝ սրտի կաթված): ՀՀ գյուղատնտեսության նախարարության կողմից անտառային տարածքներում վնասակար օրգանիզմների դեմ ավիացիոն քիմիական պայքարի միջոցառումներն իրականացնում է «Գնումների մասին» ՀՀ օրենքի համապատասխան մրցույթում հաղթող ճանաչված ընկերությունը (2012-2013թթ.՝ «Ագրո էյր սերվիս» ՍՊԸ-ն, իսկ 2014 և 2016 թթ.՝ «Հայանտառ» ՊՈԱԿ-ը «ԱրմԱէրո» կազմակերպությունից վարձակալած ուղղաթիռով):

Տեղեկացնում ենք նաև, որ կարտոֆիլի ոսկեփայլ նեմատոդ և կոլորադյան բզեզ վնասատուները հանրապետության տարածքում գրանցվել են դեռևս 1970-ական թվականների սկզբին: Դրանցից առաջինը այժմ էլ ընդգրկված է Հայաստանի Հանրապետությունում սահմանափակ տարածված կարանտին վնասակար օրգանիզմների ցանկում, իսկ կոլորադյան բզեզը կարգավորվող ոչ կարանտին վնասատու է, և տնտեսավարողների կողմից պայքարի ճիշտ միջոցառումներ իրականացնելու դեպքում դրա հասցրած վնասը չի գերազանցում 3-5%-ը:

Բացի վերը նշվածից, «Բուսասանիտարիայի մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն` բուսասանիտարիայի ոլորտում ֆիզիկական և իրավաբանական անձինք պարտավոր են ապահովել գյուղատնտեսական հողատեսքերի, ցանքերի և տնկարկների կարանտին և կարգավորվող ոչ կարանտին վնասակար օրգանիզմների դեմ պայքարի համալիր միջոցառումների իրականացումը:

Եվս մեկ անգամ կարևոր ենք համարում ընդգծել, որ ՀՀ գյուղատնտեսության նախարարությունն աշխատում է բաց և թափանցիկ և պատրաստակամ է քննարկել մասնավոր և հանրային հատվածի կողմից ներկայացված գյուղոլորտին առնչվող բոլոր հիմնավորված առաջարկությունները, իրականացման հնարավորությունները, որոնք միտված են գյուղատնտեսության զարգացմանը և բխում են հանրային շահից:


Էլեկտրամոբիլների ներմուծման համար ԱԱՀ-ից ազատման արտոնությունը կերկարաձգվի ևս մեկ տարով

Էլեկտրամոբիլների ներմուծման համար ԱԱՀ-ից ազատման արտոնությունը կերկարաձգվի ևս մեկ...

16:23

Հայաստանը փաստացի դուրս է եկել ՀԱՊԿ-ից. Ալեն Սիմոնյան

Հայաստանը փաստացի դուրս է եկել ՀԱՊԿ-ից. Ալեն Սիմոնյան

16:06

Երևանի Կենտրոնում օդի փոշու կոնցենտրացիան գերազանցել է թույլատրելի չափը մինչև 4 անգամ

Երևանի Կենտրոնում օդի փոշու կոնցենտրացիան գերազանցել է թույլատրելի չափը մինչև 4...

15:48

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի հերթական նիստը

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի հերթական...

15:23

Սպասվում է առանց տեղումների եղանակ

Սպասվում է առանց տեղումների եղանակ

15:09

Շիրակի մարզում գողացել են գյուղացու աքլորներն ու հավերը․ պատճառվել է 20․000 դրամի վնաս

Շիրակի մարզում գողացել են գյուղացու աքլորներն ու հավերը․ պատճառվել է 20․000 դրամի...

14:33

Շարունակվում են երեխաների բժշկական օգնությանը վերաբերող մասնագիտական հանդիպումները

Շարունակվում են երեխաների բժշկական օգնությանը վերաբերող մասնագիտական...

14:04

ՀԱՊԿ-ից դուրս գալու խնդիր մեր առջև դեռ չի դրվել. ՀՀ ԱԳ փոխնախարար

ՀԱՊԿ-ից դուրս գալու խնդիր մեր առջև դեռ չի դրվել. ՀՀ ԱԳ...

13:33

Բոլոր ԵՍ-երը մի կողմ թողնելով լծվել միա՛յն և միա՛յն մեր պետության ազատագրության գործին. Բագրատ Սրբազանի կոչը

Բոլոր ԵՍ-երը մի կողմ թողնելով լծվել միա՛յն և միա՛յն մեր պետության ազատագրության գործին. Բագրատ...

13:09

Արման Թաթոյանը Փաշինյանին հրավիրում է բանավեճի

Արման Թաթոյանը Փաշինյանին հրավիրում է բանավեճի

12:44

Անհոգ եղեք՝ ամեն ինչ լավ է. Լենա Նազարյանը՝ խորհրդարանական ընտրություններին չառաջադրվելու մասին

Անհոգ եղեք՝ ամեն ինչ լավ է. Լենա Նազարյանը՝ խորհրդարանական ընտրություններին չառաջադրվելու...

12:18

Դիլիջանում կրակը վաղուց մտել է անտառ, միայն խոտածածկ տարածքները չեն. «Բնապահպանի տուն» նախաձեռնության ղեկավարը կոչ է անում կամավորներին միանալ

Դիլիջանում կրակը վաղուց մտել է անտառ, միայն խոտածածկ տարածքները չեն. «Բնապահպանի տուն»...

11:13

Թրամփի օրոք Միացյալ Նահանգները չի կարող համարվել ԵՄ դաշնակից. Բորել

Թրամփի օրոք Միացյալ Նահանգները չի կարող համարվել ԵՄ դաշնակից....

10:42

Երբ զեկույցը չունի «զեկույցի իրավական կարգավիճակ․ Դավիթ Տոնոյան

Երբ զեկույցը չունի «զեկույցի իրավական կարգավիճակ․ Դավիթ...

10:25

ՀՀ-ում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

ՀՀ-ում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

10:17

Էլեկտրամատակարարումը կդադարեցվի․ հասցեներ

Էլեկտրամատակարարումը կդադարեցվի․ հասցեներ

10:02

«Հրապարակ». Ընտրությունների շեմին մոտ 8 հազար մարդու փորձում են իրենց կողմը գրավել

«Հրապարակ». Ընտրությունների շեմին մոտ 8 հազար մարդու փորձում են իրենց կողմը...

09:47

«Քննարկվում է նաև դիտավորության վարկածը». Պատգամավորն ահազանգում է՝ այրվում են Դիլիջան ազգային պարկի անտառները, հրդեհը տարածվում է միանգամից 4 օջախով

«Քննարկվում է նաև դիտավորության վարկածը». Պատգամավորն ահազանգում է՝ այրվում են Դիլիջան ազգային...

09:36

«Ժողովուրդ». Ինչ է հայտարարագրել «Մարտի 1»-ի գործով անցած եւ 2021-ին արդարացված Արարատի համայնքապետ Ավետիսյանը

«Ժողովուրդ». Ինչ է հայտարարագրել «Մարտի 1»-ի գործով անցած եւ 2021-ին արդարացված Արարատի...

09:27

«Հրապարակ». Եկեղեցու վերնախավի դիրքորոշումը կոշտ է եղել

«Հրապարակ». Եկեղեցու վերնախավի դիրքորոշումը կոշտ է...

09:15

RIOmall
Artioli
երկերքչրքհնգուրբշբթկրկ
12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930

Հայկական մամուլ

«Հրապարակ». Ընտրությունների շեմին մոտ 8 հազար մարդու փորձում են իրենց կողմը գրավել

«Հրապարակ». Ընտրությունների շեմին մոտ 8 հազար մարդու փորձում են իրենց կողմը...

09:47

«Ժողովուրդ». Ինչ է հայտարարագրել «Մարտի 1»-ի գործով անցած եւ 2021-ին արդարացված Արարատի համայնքապետ Ավետիսյանը

«Ժողովուրդ». Ինչ է հայտարարագրել «Մարտի 1»-ի գործով անցած եւ 2021-ին արդարացված Արարատի...

09:27

«Հրապարակ». Եկեղեցու վերնախավի դիրքորոշումը կոշտ է եղել

«Հրապարակ». Եկեղեցու վերնախավի դիրքորոշումը կոշտ է...

09:15

«Ժողովուրդ». Ինչ է քննարկվել երեկ Մայր Աթոռում տեղի ունեցած եպիսկոպոսաց ժողովին

«Ժողովուրդ». Ինչ է քննարկվել երեկ Մայր Աթոռում տեղի ունեցած եպիսկոպոսաց...

09:01

«Հրապարակ». ՔՊ–ից ովքեր են առաջադրվել, ովքեր են ոտքը կախ գցել

«Հրապարակ». ՔՊ–ից ովքեր են առաջադրվել, ովքեր են ոտքը կախ...

09:16

«Հրապարակ». Ելքեր են փնտրում պրոֆեսիոնալների ցուցակում ընդգրկվելու համար

«Հրապարակ». Ելքեր են փնտրում պրոֆեսիոնալների ցուցակում ընդգրկվելու...

09:01

«Հրապարակ». Գյումրու ՔՊ կառույցը լուծարվել է. Կարեն Սարուխանյանին պարտադրել են

«Հրապարակ». Գյումրու ՔՊ կառույցը լուծարվել է. Կարեն Սարուխանյանին պարտադրել...

09:55

«Ժողովուրդ». Գործընթացը սառեցվել է. կրճատումների պատճառով բունտ կարող էր հասունանալ

«Ժողովուրդ». Գործընթացը սառեցվել է. կրճատումների պատճառով բունտ կարող էր...

09:44

«Հրապարակ». Երկու ամսում երեք հայց Գարիկ Սարգսյանի դեմ

«Հրապարակ». Երկու ամսում երեք հայց Գարիկ Սարգսյանի դեմ

09:33

«Իրավունք». Դիանա Գասպարյանը մի լավ ծիծաղել է ՔՊ-ի թեկնածու Արգիշտի Մեխակյանի ռեյտինգի վրա

«Իրավունք». Դիանա Գասպարյանը մի լավ ծիծաղել է ՔՊ-ի թեկնածու Արգիշտի Մեխակյանի ռեյտինգի...

09:15

«Իրավունք». «Մի բան արեք ախպերություն. Նժարին նախարար լինել-չլինելն է»

«Իրավունք». «Մի բան արեք ախպերություն. Նժարին նախարար լինել-չլինելն...

09:01

«Հրապարակ». Վաղարշապատում ՔՊ–ն անցել է «մարտեր առանց կանոնների»

«Հրապարակ». Վաղարշապատում ՔՊ–ն անցել է «մարտեր առանց...

09:56

«Փաստ». Ներկա «լավությունները» հետո ժողովրդի «քթերից են բերելու»

«Փաստ». Ներկա «լավությունները» հետո ժողովրդի «քթերից են...

09:45

«Հրապարակ». ՔՊ–ական պատգամավորներն ընդդեմ կառավարության

«Հրապարակ». ՔՊ–ական պատգամավորներն ընդդեմ...

09:33

«Ժողովուրդ». Փաշինյանի իշխանությունը Արցախից մսխված գումարների քրգործը հովանավորում է

«Ժողովուրդ». Փաշինյանի իշխանությունը Արցախից մսխված գումարների քրգործը հովանավորում...

09:16

«Փաստ». Դպրոցներում ուսուցիչների սուր պակաս կա

«Փաստ». Դպրոցներում ուսուցիչների սուր պակաս կա

09:02

«Ժողովուրդ». Ինչ ունեցվածք ունի Վեհափառի եղբորը եւ եղբորորդուն կալանավորած դատավորը

«Ժողովուրդ». Ինչ ունեցվածք ունի Վեհափառի եղբորը եւ եղբորորդուն կալանավորած...

09:55

«Ժողովուրդ». 0,5-1,5 միլիոն դրամը ՔՊ-ում դժգոհության առիթ է դարձել. ովքեր պետք է վճարեն 2026 թվականի «գլխագինը»

«Ժողովուրդ». 0,5-1,5 միլիոն դրամը ՔՊ-ում դժգոհության առիթ է դարձել. ովքեր պետք է վճարեն 2026...

09:26

«Հրապարակ». ՔՊ–ում շատերն են վախենում Աստծո նզովքից

«Հրապարակ». ՔՊ–ում շատերն են վախենում Աստծո նզովքից

09:12

«Հրապարակ». Պարտադիր զինծառայությունը նաև ստաժ կհաշվեն. Իշխանուրթյունը պոպուլիստական նախագծերի շքերթ է նախատեսում

«Հրապարակ». Պարտադիր զինծառայությունը նաև ստաժ կհաշվեն. Իշխանուրթյունը պոպուլիստական նախագծերի...

09:01

«Հրապարակ». Փակ նիստի ժամանակ «դեբոշ» են արել.  Հայկ Սարգսյանը փորձել է անգամ Փաշինյանի անձով սաստել Քոչարյանին

«Հրապարակ». Փակ նիստի ժամանակ «դեբոշ» են արել. Հայկ Սարգսյանը փորձել է անգամ Փաշինյանի անձով...

09:55

«Փաստ». Արևմուտքում էլ են սկսո՞ւմ «ձեռքները լվանալ» Նիկոլ Փաշինյանից

«Փաստ». Արևմուտքում էլ են սկսո՞ւմ «ձեռքները լվանալ» Նիկոլ...

09:46

«Իրավունք». Ավինյանը սկսել է «խաղեր տալ» ընդդիմադիրների հետ

«Իրավունք». Ավինյանը սկսել է «խաղեր տալ» ընդդիմադիրների...

09:32

«Հրապարակ». Ովքե՞ր են ընդգրկված ՔՊ–ի նախընտրական շտաբում

«Հրապարակ». Ովքե՞ր են ընդգրկված ՔՊ–ի նախընտրական...

09:15

«Իրավունք». «Հալներդ կտենաք». Փաշինյանը կշտամբել է հրճված թիմակիցներին

«Իրավունք». «Հալներդ կտենաք». Փաշինյանը կշտամբել է հրճված...

09:02

«Հրապարակ». Իշխանությունները բարձր մակարդակով «բողոքներ» են ուղարկել

«Հրապարակ». Իշխանությունները բարձր մակարդակով «բողոքներ» են...

09:55

«Ժողովուրդ». Մուկն ու «Ձուկը» միախառնվել են. ԱԺ-ն նվագարկիչ ու սկավառակ է գնել պետբյուջեի հաշվին

«Ժողովուրդ». Մուկն ու «Ձուկը» միախառնվել են. ԱԺ-ն նվագարկիչ ու սկավառակ է գնել պետբյուջեի...

09:45

«Ժողովուրդ». ԱԳՆ-ն անկարող է 100 մլն եվրոյի աջակցությունը ստանալ. ամիսներ շարունակ ջանքեր են գործադրվում

«Ժողովուրդ». ԱԳՆ-ն անկարող է 100 մլն եվրոյի աջակցությունը ստանալ. ամիսներ շարունակ ջանքեր են...

09:32

«Հրապարակ». Բարձրաստիճան հոգևորականները հակաքայլեր են ձեռնարկում իշխանությունների դեմ

«Հրապարակ». Բարձրաստիճան հոգևորականները հակաքայլեր են ձեռնարկում իշխանությունների...

09:15

«Հրապարակ». Արգիշտի Մեխակյանը դեպրեսիայի մեջ է

«Հրապարակ». Արգիշտի Մեխակյանը դեպրեսիայի մեջ է

09:01

«Ժողովուրդ». «Լավ ազդակներ կան». Որոնք են իշխանության ամենօրյա քննարկումների թեմաները

«Ժողովուրդ». «Լավ ազդակներ կան». Որոնք են իշխանության ամենօրյա քննարկումների...

09:56

«Փաստ». Քաղաքական կամիկաձեներ. ինչո՞վ են վախեցնելու հայ ժողովրդին

«Փաստ». Քաղաքական կամիկաձեներ. ինչո՞վ են վախեցնելու հայ...

09:46

«Հրապարակ». Ավետիս Կարագուլյանը կոմայի մեջ է. նա մի շարք քրեական ու քաղաքացիական գործերով է անցնում

«Հրապարակ». Ավետիս Կարագուլյանը կոմայի մեջ է. նա մի շարք քրեական ու քաղաքացիական գործերով է...

09:33

«Ժողովուրդ». Համայնքների ղեկավարները թիրախում են. կա՛մ երդում, կա՛մ հրաժեշտ

«Ժողովուրդ». Համայնքների ղեկավարները թիրախում են. կա՛մ երդում, կա՛մ...

09:24

«Հրապարակ». Արփինե Սարգսյանին փոխարինող են փնտրում. ո՞վ է թեկնածուն

«Հրապարակ». Արփինե Սարգսյանին փոխարինող են փնտրում. ո՞վ է...

09:17

«Փաստ». Իշխանություններն ուզում են Սամվել Կարապետյանի հաշվին հանրությանը նախընտրական լավություն «ծախե՞լ»

«Փաստ». Իշխանություններն ուզում են Սամվել Կարապետյանի հաշվին հանրությանը նախընտրական լավություն...

09:01

«Հրապարակ». Ինչո՞ւ էր Սուրեն Պապիկյանն ԱԺ եկել. մանրամասներ փակ հանդիպումից

«Հրապարակ». Ինչո՞ւ էր Սուրեն Պապիկյանն ԱԺ եկել. մանրամասներ փակ...

09:46

«Ժողովուրդ». Հոգեւորականների հետ ուշագրավ դեպքեր են տեղի ունեցել. ինչն է պատճառը

«Ժողովուրդ». Հոգեւորականների հետ ուշագրավ դեպքեր են տեղի ունեցել. ինչն է...

09:35

«Իրավունք». Հոգեւորականների վրա կոմպրոմատներ հավաքել. նոր հրահանգ

«Իրավունք». Հոգեւորականների վրա կոմպրոմատներ հավաքել. նոր...

09:22

«Հրապարակ». Գորշ կարդինալները տիրապետում են ներկուլիսային անցուդարձին

«Հրապարակ». Գորշ կարդինալները տիրապետում են ներկուլիսային...

09:12

«Իրավունք». Սեքս–սկանդալներ են պայթելու. հայտնի է՝ ովքեր են թիրախում

«Իրավունք». Սեքս–սկանդալներ են պայթելու. հայտնի է՝ ովքեր են...

09:00

«Ժողովուրդ». Փաշինյանն արդյունքից շատ դժգոհ է

«Ժողովուրդ». Փաշինյանն արդյունքից շատ դժգոհ է

09:56

«Ժողովուրդ». ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանի եղբորը կրկին հարցաքննել են

«Ժողովուրդ». ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանի եղբորը կրկին հարցաքննել...

09:43

«Իրավունք». «Այ էդ մի հարցում մենք չկանք». ՔՊ–ականների պատասխանը՝ Փաշինյանին

«Իրավունք». «Այ էդ մի հարցում մենք չկանք». ՔՊ–ականների պատասխանը՝...

09:32

«Փաստ». Րաֆֆի Հովհաննիսյանը նորից ակտիվանո՞ւմ է

«Փաստ». Րաֆֆի Հովհաննիսյանը նորից ակտիվանո՞ւմ է

09:15

«Հրապարակ». ՔՊ–ում շտապում են. թիմում կասկածներ կան, որ Փաշինյանն արտահերթի է գնում

«Հրապարակ». ՔՊ–ում շտապում են. թիմում կասկածներ կան, որ Փաշինյանն արտահերթի է...

09:01

«Ժողովուրդ».Հակակոռուպցիոն կոմիտեի ներկայացուցիչները ԿԳՄՍ նախարարություն են այցելել․Ժաննա Անդրեասյանը խուճապի է մատնվել

«Ժողովուրդ».Հակակոռուպցիոն կոմիտեի ներկայացուցիչները ԿԳՄՍ նախարարություն են այցելել․Ժաննա...

10:01

«Հրապարակ».Փաշինյանը ցնցումների մեջ է ընկել. ՆԳՆ նախարարից դժգոհ մնալու ևս մեկ առիթ. նրան հեռացնելու հարցը հասունացել է

«Հրապարակ».Փաշինյանը ցնցումների մեջ է ընկել. ՆԳՆ նախարարից դժգոհ մնալու ևս մեկ առիթ. նրան...

09:46

«Հրապարակ». Աջապահյանի համար նախկինում իրեն պատեպատ էր տալիս, հիմա՝ արշավում

«Հրապարակ». Աջապահյանի համար նախկինում իրեն պատեպատ էր տալիս, հիմա՝...

09:36

«Հրապարակ». Սկսել են եկեղեցու «արտգործնախարարից»

«Հրապարակ». Սկսել են եկեղեցու «արտգործնախարարից»

09:26