Շուրջ 1 տարի առաջ հանրությանը ներկայացվեց ՀՀ ժողովրդագրական իրավիճակի բարելավման 2016-2018 թվականների ազգային ծրագիրը, որի հիմնական հեղինակն Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն է: Այն ժամանակ հայտարարվեց, թե ծրագրի նախագիծն արդեն կառավարությունում է, քննարկումներից հետո կհաստատվի: Սակայն մինչ օրս այդ քննարկումները «շարունակվում» են, «հեղափոխական» որակված ծրագիրը մնում է թղթի վրա:
Հիշեցնենք, որ դրա հիմքում դրված է բնակարանի կարիք ունեցող Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացուն բնակարան ձեռք բերելու հնարավորություն տալը, և բնարականային ապահովման լուծում է առաջարկվում սոցիալական տարբեր խավերի համար: Մասնավորապես` այն ներառում է առանց կանխավճարի ցածր տոկոսադրույքներով հիպոթեքային վարկերի, պետության երաշխիքների տրամադրում, չկա տարիքային սահմանափակում, բնակարանի ընտրության լայն հնարավորություն, և այլն:
Եվ մինչ այս ծրագիրը մոռացության է մատնվել, նորացվում է «Մատչելի բնակարան` երիտասարդ ընտանիքներին» ծրագիրը, որի պայմաններն ու սահմանափակումները շատ ավելի խիստ են, իսկ Ազգային ժողովը բոլորովին վերջերս ընդունեց «Բնակարանային հիպոթեքային վարկավորման մասին» օրենքում փոփոխությունները, որով բարելավվում են հիպոթեքային վարկերի պայմանները:
Թե ինչո՞ւ չի հաստատվում շատերի կողմից իսկապես սպասված ծրագիրը, 168.am-ը հետաքրքրվեց ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանից:
«Այդ ծրագիրը բավականին հաջող մշակված է, լավ աշխատել են, և, կարծում եմ, որ դա պետք է լինի շարունակական: Դա որևէ կապ չունի հիպոթեքային վարկավորման նախագծի փոփոխությունների հետ, որն ընդունվեց: Դա բոլորովին այլ ծրագիր է, ընդգրկված է և՛ հանրապետության նախագահի, և՛ կառավարության ծրագրային հիմնադրույթներում, և այդ ուղղությամբ աշխատանքները շարունակվում են»,- ասաց Գ.Մելիքյանը:
Դիտարկմանը, որ մտահոգություն կա, որ հիփպթեքային վարկավորման պայմանների փոփոխությամբ փորձ է արվում «քար գցել» նախարարության ծրագրի վրա, Գ.Մելիքյանը չհամաձայնեց և վստահեցրեց, որ այդ ծրագիրն ամեն դեպքում կիրականացվի. «Ոչ, իհարկե, դա կիրականացվի: Ես կարծում եմ, որ նպատակ կա որքան հնարավոր է՝ այդ 2 ծրագրերն ավելի մոտեցնել՝ ցածր հիպոթեքային տոկոսադրույքների հասնելու ձևաչափով: Ցածր տոկոսադրույքներով ֆինանսական ռեսուրսների ներգրավումը հնարավորություն կտա ավելի ցածր տոկոսադրույքներով ավելի ցածր հիպոթեքային վարկավորման անցնել»:
17:59
17:55
17:39
17:27
17:04
16:46
16:23
16:05
13:38
13:07
12:33
12:06
09:44
09:27
00:00
16:33
16:25
16:09
15:44
15:15
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44