Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը դատապարտել է երկրի արդարադատության նախարար Բեքիր Բոզդաղի և էկոնոմիկայի նախարար Նիհատ Զեյբեկչիի մասնակցությամբ «Եվրոպայի թուրք դեմոկրատների միության» միջոցառումը չեղյալ հայտարարելու մասին Գերմանիայի իշխանությունների որոշումը, հայտնում է Anadolu-ն:
«Գերմանիայի իշխանությունները խոչընդոտում են թուրք քաղաքական գործիչների ելույթը: Արդյո՞ք Բեռլինում կարծում են, որ նման մեթոդներով նրանք կկարողանան ազդել Թուրքիայում ապրիլի 16-ին նախատեսված սահմանադրական հանրաքվեի արդյունքների վրա»,- նշել է նա:
Էրդողանն ընդգծել է, որ Գերմանիայի իշխանությունների դիրքորոշումը ընդհանուր ոչինչ չունի ժողովրդավարության սկզբունքների հետ:
«Նրանց ներկայիս գործողությունները ոչնչով չեն տարբերվում նացիստների մեթոդներից»,- հավելել է Թուրքիայի նախագահը:
Ավելի վաղ հաղորդվել է, որ Նիդեռլանդներում նույնպես չի թույլատրվել Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի՝ տեղի թուրք համայնքի հետ սպասվելիք հանդիպում-հանրահավաքը:
Ինչպես ավելի վաղ հայտնել է Tert.am-ը՝ Գերմանիայի արդարադատության նախարար Հայկո Մաասին դուր չի եկել Թուրքիայի արդարադատության նախարար Բեքիր Բոզդաղի այցն իր երկիր:
Բեռլինի և Անկարայի միջև հարաբերությունները կրկին սրվել են երկուշաբթի Ստամբուլում գերմանական պարբերականի թուրք լրագրող Դենիզ Յուջելի ձերբակալությունից ու կալանավորումից հետո: Նա թուրքական իշխանությունների կողմից կասկածվում է «ահաբեկչական կազմակերպությանը հարելու, տվյալների անօրինական օգտագործման, ահաբեկչության քարոզչության համար»: Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը պահանջել է Անկարայից ազատ արձակել Յուջելին։
tert.am
16:49
16:25
16:06
15:46
15:24
15:13
14:58
14:41
14:21
14:04
13:43
13:21
13:02
12:44
12:21
12:02
11:39
11:24
11:08
10:51
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55