ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը Հայաստանի Հանրապետության 2017 թվականի երիտասարդական մայրաքաղաք հռչակված Չարենցավան քաղաքում գործող երիտասարդական ՀԿ-ների համար հայտարարում է դրամաշնորհային մրցույթ` Չարենցավանում ծրագրեր իրականացնելու նպատակով:
Ինչպես հայտնում են ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունից, դրամաշնորհների չափը մինչև 500 000 ՀՀ դրամ է: Ներկայացվելիք ծրագրերի առաջնայնությունները պետք է համապատասխանեն ՀՀ Կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 27-ի № 1693-Ն որոշմամբ հաստատված 2013-2017 թվականների երիտասարդական պետական քաղաքականության ռազմավարության գերակայություններին՝
•քաղաքական, տնտեսական, մշակութային կյանքին երիտասարդների մասնակցության գործընթացների խթանում,
•երիտասարդների զբաղվածության և սոցիալ-տնտեսական հիմնախնդիրներ,
•երիտասարդների շրջանում առողջ ապրելակերպի խթանում,
•երիտասարդների հոգեւոր-մշակութային արժեքների զարգացում և ռազմահայրենասիրական դաստիարակություն,
•կրթության շարունակականություն և ոչ ֆորմալ կրթության ճանաչելիություն:
Մրցութային հայտերն ընդունվում են 2017 թվականի մարտի 3-ից 17-ը ներառյալ: Ծրագրի մեկնարկը պետք է նախատեսել ոչ շուտ, քան 2017 թվականի ապրիլի 1-ը, իսկ ավարտը` ոչ ուշ, քան 2016 թվականի դեկտեմբերի 10-ը:
Դիմումներն անհրաժեշտ է հասցեագրել ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ, «Հայաստանի Հանրապետության տարվա երիտասարդական մայրաքաղաք» մրցույթի կազմկոմիտեի նախագահ Արսեն Քարամյանին և տպագիր ու էլեկտրոնային տարբերակներով ներկայացնել ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարություն (ք. Երեւան, Աբովյան 9):
Մանրամասները՝ erit.am կայքում:
16:45
16:22
16:03
15:45
15:16
14:56
14:05
13:46
13:22
12:59
12:22
12:15
12:06
11:56
11:45
10:22
09:45
09:19
09:02
13:39
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01