Թուրքիայում 2016թ.-ին տեղի ունեցած հեղաշրջման փորձից հետո իրականացվող կադրային զտումների ու անվտանգության միջոցառումների շրջանակում անցյալ շաբաթ ձերբակալվել է ևս 920 մարդ։ Այս մասին հայտնում է թուրքական «Սյոզջու» պարբերականը` հղում անելով Թուրքիայի ներքին գործերի նախարարությանը:
Նշվում է, որ թուրքական ժանդարմերիայի հատուկջոկատայինները 201 հատուկ գործողություն են իրականացրել երկրի տարբեր նահանգներում:
Ձերբակալվածներից 45-ն արդեն կալանավորվել են: Նրանք մեղադրվում են հեղաշրջման փորձի գլխավոր կազմակերպիչ համարվող թուրք կրոնական քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի «Հիզմեթ» շարժման հետ կապեր ունենալու համար:
Եվս 386 հոգի ձերբակալվել է ահաբեկչական խմբավորումներին աջակցություն ցուցաբերելու համար, նրանցից 32-ը կալանավորված է:
Հիշեցնենք, որ հուլիսի 15-ին Թուրքիայում տեղի է ունեցել ռազմական հեղաշրջման փորձ: Դրան հաջորդել են ձերբակալությունները երկրի զինված ուժերում և այլ կառույցներում, փակվել են բազմաթիվ թերթեր, կազմակերպություններ, կենտրոններ, երկրում հայտարարվել է արտակարգ դրություն: Հեղաշրջման փորձի համար Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեղադրում է «Հիզմեթ» («Ծառայություն») կրոնական շարժման հիմնադիր և իր հակառակորդ Ֆեթուլլահ Գյուլենին, որը ներկայում բնակվում է ԱՄՆ Փենսիլվանիա նահանգում:
19:35
19:31
17:40
17:29
17:13
16:55
16:09
15:56
15:25
15:19
15:03
14:54
14:35
13:49
13:23
13:09
12:45
12:19
12:02
11:48
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44