|
Մայիսի 18-ին Արցախ են ժամանել Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բունդեսթագի պատգամավորներ Ուլլա Ելպքեն և Համբուրգի խորհրդարանի պատգամավորներ Մարտին Դոլցերն ու Հասան Բուրգուջօղլին: Խորհրդարանականներին Արցախում ուղեկցում են ՀՀ ԱԺ պատգամավոր Շիրակ Թորոսյանը և վերլուծաբան Սարգիս Հացպանյանը:
Հյուրերը ԼՂՀ ԱԺ նախագահի տեղակալ, Արցախի Հանրապետություն-Եվրախորհրդարան բարեկամական խմբի ղեկավար Վահրամ Բալայանի ուղեկցությամբ այցելել են Ստեփանակերտի հուշահամալիր և ծաղիկներ խոնարհել զոհված ազատամարտիկների շիրմաքարերին, ինչպես նաև Հայրենական Մեծ պատերազմի ու Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշարձաններին: Եվրոպացի պատգամավորներին այնուհետև ընդունել է ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը: Հանդիպմանը մասնակցում էին ԱԺ նախագահի տեղակալ Վահրամ Բալայանը և արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արզիկ Մխիթարյանը: Ողջունելով հյուրերին՝ խորհրդարանի ղեկավարը բարձր է գնահատել Գերմանայից ժամանած պատգամավորների՝ Արցախում հանդիպումներ ունենալու որոշումը և նշել, որ այդպիսի այցելությունները և մտքերի փոխանակումը, հատկապես այս օրերին, շատ կարևոր են՝ տարածաշրջանում կայունության ապահովման և խաղաղության հաստատման ուղիների որոնման տեսանկյունից: «Մեզ համար շատ կարևոր է, որ Գերմանիայի քաղաքական մտածողության մեջ հավաստի տեղեկատվություն լինի Արցախի մասին, քանի որ Մինսկի խմբի անդամ և ԵԱՀԿ նախագահությունը ստանձնած երկիրը իրատեսական գնահատական պետք է ունենա վերջին իրադարձությունների մասին»,-ասել է Աշոտ Ղուլյանը: Բունդեսթագի պատգամավոր Ուլլա Ելպքեն, երախտագիտություն հայտնելով ջերմ ընդունելության համար, խոսել է հունիսի 2-ին Բունդեսթագում Հայոց ցեղասպանության ճանաչմանն ուղղված բանաձևի քննարկման մասին և հույս հայտնել, որ դրա ընդունումը կարող է ազդանշան լինել ղարաբաղյան կարգավորման հարցում Գերմանիայում նոր տեսակետների և կողմնորոշումների ձևավորման համար: «Ղարաբաղյան խնդրի կարգավորման հարցում մենք այլ ճանապարհ, քան խաղաղ բանակցային լուծումն է, չենք տեսնում»,- նշել է Ուլլա Ելպքեն: Խորհրդարանականների խնդրանքով Աշոտ Ղուլյանն անդրադարձել է նաև ապրիլին Ադրբեջանի նախաձեռնած ագրեսիային, նշելով, որ այն նոր ցեղասպանություն իրականացնելու հերթական փորձ էր, որ կանխվել է Արցախի Պաշտպանության բանակի կողմից: «Բունդեսթագում Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևի ընդունումն արժանի պատասխան կլինի անպատժելիության զգացում ապրող այն ուժերին, որոնք ցանկանում են Արցախի Հանրապետության հանդեպ ռազմական գործողությունների միջոցով խնդիրներ լուծել»,- ընդգծել է խորհրդարանի նախագահը: Հանդիպման ընթացքում Համբուրգի խորհրդարանի պատգամավոր Մարտին Դոլցերը կարևորել է Թուրքիայի և Գերմանիայի ռազմական համագործակցության դեմ Դաշնությունում սկիզբ առած շարժումը, նշելով, որ պատմական հիշողությունը պետք է դաս լինի նոր սխալներ թույլ չտալու համար: Համբուրգի պատգամավոր, ազգությամբ թուրք Հասան Բուրգուջօղլուն Ղարաբաղի ինքնորոշման իրավունքի ճանաչումն հիմնավորված է գնահատել: «Ես իմ պարտքն եմ համարում այդ խնդրի լուսաբանումն ու տեղեկատվության սփռումը»,-նշել է խորհրդարանականը: Այնուհետև կողմերը քննարկել են ներկայիս աշխարհաքաղաքական և տարածաշրջանային զարգացումներին վերաբերող հարցեր: ![]() ![]() ![]() ![]() ![]() |
17:23
17:08
14:33
14:02
13:49
13:23
13:09
12:31
12:13
11:52
11:49
11:37
11:13
10:52
10:38
10:13
09:52
09:35
09:16
09:01
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33