Բրիտանական Politics First հայտնի պարբերականի գլխավոր խմբագիր Մարկուս Պապադուպոլոսը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին նմանեցրել է Հիտլերին և հայտարարել, որ վերջինիս հոգեկանը խանգարված է:
«Կրակի հետ խաղացողն այրվում է: Թուրքիան Սիրիայում ոչ միայն խաղում է կրակի հետ, այլև այդ երկրում գործող մի շարք ահաբեկչական խմբավորումներին աջակցելով թույլ տվեց, որպեսզի վառվի դժոխքի կրակը», - գրել է Պապադուպոլոսն ու շեշտել, որ Թուրքիայի տարածքում բազմաթիվ ահաբեկչական հարձակումների իրականացումը պատահական չէ:
«Պատմության մեջ եղել են այդպիսի մարդիկ: Օրինակ` Ադոլֆ Հիտլերը: Նա էլ հոգեկան խանգարում ուներ: Իհարկե, ես չեմ ասում, որ Էրդողանը Հիտլերի նույն ուժն ունի, սակայն Թուրքիան դարձավ սիրիական ճգնաժամի լարման պատճառ և դա արդեն իր արտացոլումն է գտնում Թուրքիայի տարբեր տարածքներում», - գրում է Politics First-ի խմբագիրը:
Հիշեցնենք, որ թուրքական հատուկ նշանակության ուժերը 2016թ. օգոստոսի 24-ի առավոտյան մտել են Սիրիայի տարածք՝ իրենց իսկ խոսքով՝ «Իսլամական պետություն» խմբավորման գրոհայիններից հյուսիսային Ջերաբլուս քաղաքի ազատագրման գործողության շրջանակում: Թուրքական ԶՈւ-ին աջակցում են նաև «Սիրիական ազատ բանակ» ընդդիմադիր խմբավորումն ու կոալիցիոն ուժերը՝ օդային հարվածների միջոցով: Թուրքական ԶՈՒ-ն պայքարում է նաև Սիրիայի հյուսիսում գործող քրդական ազգային խմբավորումների դեմ։
tert.am
19:35
19:31
17:40
17:29
17:13
16:55
16:09
15:56
15:25
15:19
15:03
14:54
14:35
13:49
13:23
13:09
12:45
12:19
12:02
11:48
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44