Գերմանիայի կառավարությունը Թուրքիայի նախկին էներգետիկայի նախարար Թաներ Յըլդըզին արգելել է սահմանադրական հանրաքվեին ընդառաջ քարոզարշավ իրականացնել: Այս մասին հայտնում է թուրքական haberler.com-ը: Քարոզարշավի նպատակով Թաներ Յըլդըզի ելույթը նախատեսվել էր անցկացնել Ֆրանկֆուրտի մոտակայքում գտնվող քաղաքներից մեկի` Կելստերբախի քաղաքապետարանի դահլիճում, սակայն Գերմանիայի կառավարությունը չի թույլատրել դահլիճն օգտագործել այդ նպատակով, և չեղարկել է վարձակալման պայմանագիրը:
Թուրք-գերմանական հարաբերությունները վերջին շրջանում բավականին լարված են, և Գերմանիայի կառավարությունը ամեն կերպ փորձում է խոչնդոտել Թուրքիայի իշխող Արդարություն և զարգացում կուսակցության անդամների կողմից Գերմանիայում քարոզչական հանրահավաքների կազմակերպմանը:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախօրեին քննադատել էր գերմանական իշխանություններին այն բանի համար, որ թուրք նախարարներին այդ երկրում արգելվել է սահմանադրական հանրաքվեին ընդառաջ քարոզարշավ իրականացնել: «Հեյ, Գերմանիա, դուք ժողովրդավարության հետ հեռու մոտիկ որևէ կապ չունեք: Իմացեք, որ ձեր ներկայիս պահվածքը չի տարբերվում անցյալի նացիստական պահվածքից»,- ասել էր Էրդողանը:
Թուրքիայի արդարադատության նախարար Բեքիր Բոզդաղը մարտի 2ին սահմանադրական հանրաքվեի քարոզարշավի առնչությամբ պետք է ելույթ ունենար Գերմանիայի Գագենաու քաղաքում, սակայն վերջին պահին քաղաքապետարանն արգելել է դրա անցկացումը: Քաղաքապետը հայտնել է, որ որոշումը քաղաքական բնույթ չունի: Թուրքգերմանական հարաբերությունները Welt Die պարբերականի թղթակից Դենիզ Յուջելի Ստամբուլում կատարված ձերբակալության պատճառով վերջին օրերին ավելի են լարվել:
19:35
19:31
17:40
17:29
17:13
16:55
16:09
15:56
15:25
15:19
15:03
14:54
14:35
13:49
13:23
13:09
12:45
12:19
12:02
11:48
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44