ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել է նոր հրաման, որը 90 օրով դադարեցնում է ԱՄՆ մուտքը գերազանցապես մուսուլմանական բնակչություն ունեցող 6 երկրների քաղաքացիների համար։ Խոսքն Իրանի, Եմենի, Լիբիայի, Սիրիայի, Սոմալիի և Սուդանի մասին է։ Այս մասին հայտնում է BBC-ն։
ԱՄՆ-ում փախստականների ընդունման ծրագիրը կդադարեցվի 120 օրով։ Սիրիացի փախստականների ընդունման լիարժեք արգելքի մասին հրամանի նոր տարբերակում չի հիշատակվում։
Միգրացիոն քաղաքականության մասին Թրամփի նախկին հրամանն արգելափակվել էր դաշնային դատարանի կողմից։
Իրաքը բացառվել է ցուցակից, քանի որ, ինչպես հայտնել է Սպիտակ տան ներկայացուցիչը, այդ երկրի կառավարությունը խստացրել է վիզայի համար դիմող անձանց ստուգումը և ակտիվացրել տվյալների փոխանակությունը։
«Գրին քարտ» ունեցողները ցուցակում թվարկված երկրներից այդ հրամանի ազդեցության տակ չեն հայտնվի։
Նոր հրամանը առավելություն չի տալիս առանձին կրոնական փոքրամասնություններին, ինչպես նախկին փաստաթղթում։ Նախորդ հրամանի քննադատները նշել էին, որ այն անօրինական է, քանի որ առավելություն է տալիս քրիստոնյա փախստականներին։
16:49
16:25
16:06
15:46
15:24
15:13
14:58
14:41
14:21
14:04
13:43
13:21
13:02
12:44
12:21
12:02
11:39
11:24
11:08
10:51
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55