ՄԱԿ-ի Փախստականների իրավունքների հարցերով գերագույն հանձնակատար Ֆիլիպո Գրանդին մտահոգված է փախստականների վերաբերյալ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նոր հրամանագրի առնչությամբ: Այդ մասին հայտնում է կազմակերպության լրատվական կենտրոնը, գրում է korrespondent.net-ը:
«Փախստականները սովորական մարդիկ են, որոնք ստիպված են փրկվել պատերազմներից և հետապնդումներից: Նրանք պաշտպանության և օգնության կարիք ունեն»,- հայտարարել է Գրանդին:
Նրա խոսքով՝ Թրամփի նոր որոշումը, անգամ ժամանակավոր, միայն կվատթարացնի նրանց տանջանքները:
Գրանդին նշել է, որ ԱՄՆ-ն միշտ օրինակ է եղել ուրիշների համար՝ օգնելով այլ երկրներում փախստականներին և իրենց մոտ ընդունելով նրանց, ովքեր անվտանգություն են փնտրում: Այսօր, երբ տեղահանվածների թիվը հասել է ռեկորդային մակարդակների, մարդասիրության նման օրինակը հարկավոր է՝ ինչպես երբևէ, ընդգծել է ՄԱԿ-ի հանձնակատարը:
Ավելի վաղ հաղորդվել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նոր հրամանագիր է ստորագրել, որի համաձայն 90 օրով դադարեցվում է առավելապես մահմեդական բնակչություն ունեցող երկրների` Իրանի, Եմենի, Լիբիայի, Սիրիայի, Սոմալիի և Սուդանի քաղաքացիների մուտքն ԱՄՆ:
Ի տարբերություն նախորդ հրամանագրի` այժմ երկրների «սև ցուցակում» բացակայում է Իրաքը: Բացի այդ, ԱՄՆ-ում փախստականների ընդունելության ծրագիրը կդադարեցվի 120 օրով: Արդեն տրամադրված վիզաները կամ ԱՄՆ-ում ժամանակավոր կացության թույլտվությունը չի չեղարկվի. դրանց տերերին թույլ կտրվի մուտք գործել ԱՄՆ կամ մնալ երկրում` այնտեղ գտնվելու դեպքում:
Հրամանագիրն ուժի մեջ կմտնի մարտի 16-ին:
16:49
16:25
16:06
15:46
15:24
15:13
14:58
14:41
14:21
14:04
13:43
13:21
13:02
12:44
12:21
12:02
11:39
11:24
11:08
10:51
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55