Հայաստանում այսօր տրվեց «Գործարար կանայք» ծրագրի պաշտոնական մեկնարկը, որի նպատակն է ֆինանսավորում և խորհրդատվություն տրամադրել փոքր և միջին ձեռնարկություններին:
Ծրագիրն իրականացվելու է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի, Եվրամիության և Շվեդիայի կողմից՝ տեղական վարկատուների՝ Ամերիաբանկի և Ակբա- Կրեդիտ Ագրիկոլ բանկերի միջոցով: Ծրագրին շուտով կմիանա նաև Արարատ բանկը:
Նշված բանկերը պատրաստ են ծրագրի նպատակներին և պահանջներին համապատասխան կանանց կողմից ղեկավարվող բիզնեսները վարկավորել:
«Ես Հայաստանում նման ասացվածք եմ լսել՝ կինը ընտանիքի պարանոցն է, և դա անտեղի չի ասված: Կանայք կարող են տնտեսության մեջ ավելի շատ բան անել: Հնարավոր տնտեսական աճը կանանց մասնակցության դեպքում լուրջ փոփոխություն կկրի: Խոսքը ՀՆԱ 14% աճի մասին է: Բացի այդ, կանանց կողմից ղեկավարվող բիզնեսները ավելի նվազ ռիսկային են, քան տղամարդկանց դեպքում»,- ասաց Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի Երևանյան գրասենյակի ղեկավար Մարկ Դեյվիսը:
Նրա տեղեկացմամբ՝ 2016 թ. ընթացքում այս ծրագրի շրջանակում Արևելյան գործընկերության երկրներին Եվրամիության կողմից տրվել է 5,7 մլն եվրո, Շվեդիայի կողմից՝ 4,5 մլն եվրո և ՎԶԵԲ-ի գործընկերների կողմից՝ 600 մլն եվրո:
Մարկ Դեյվիսը նաև հայտնեց, որ Գործարար միջավայրում Գենդերային հավասարության առումով 142 երկրների շարքում 105-րդն է, որը ամենացածր ցուցանիշն է տարածաշրջանում:
«Գործարար կանայք» ծրագրի համակարգող Զառա Օհանյանի խոսքով՝ վարկային պայմաններն ավելի նպաստավոր են լինելու կանանց համար և վարկային պրոդուկտը ներառելու է ոչ միայն վարկ, այլ նաև ոչ ֆինանսական ծառայություններ, ինչպես օրինակ ՎԶԵԲ-ի խորհրդատվություններից օգտվելը:
«Ընդհանուր տարածաշրջանի համար 55 մլն եվրո է նախատեսված վարկային գծերի համար և 4,5 մլն բանկերի ռիսկերի փակման համար, իսկ Հայաստանի բանկերին արդեն 16 մլն եվրո հատկացվել է: Հետագայում եթե բանկերը ցանկանան, կարող են դիմել և ստանալ ավելի գումար»,- նշեց նա:
Եվրոպական միության հայաստանյան պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկին կարծում է, որ կանայք Հայաստանում ամենաչօգտագործված ներուժն են, այդ իսկ պատճառով էլ ԵՄ–ն ֆինանսավորում է այս ծրագիրը:
«Ես շատ ուրախ եմ, որ Հայաստանն այն երկրներից է, որն օգտվում է այս բազմամիլիոնանոց ծրագրից: Ծրագիրն առաջին հերթին միտված է ֆինանսական պրոդուկտների հասանելիության բարձրացմանը: Գիտենք, որ սա Հայաստանի աքիլեսյան գարշապարն է՝ վարկերի տրամադրումը: ՎԶԵԲ-ի շնորհիվ է, որ այս խնդիրը որոշ չափով փորձ է արվում լուծվել: Հուսով ենք, որ կանայք կօգտվեն այս ծրագրից»,- ասաց Սվիտալսկին:
Նա ընդգծեց, որ առաջիկայում Հայաստանում խորհրդարանական ընտրություններ են և ԵՄ-ն շահագրգռված է նաև քաղաքականությունում կանանց դերի բարձրացմամբ:
16:23
16:06
15:48
15:23
15:09
14:33
14:04
13:33
13:09
12:44
12:18
11:13
10:42
10:25
10:17
10:02
09:47
09:36
09:27
09:15
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26