ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը մարտի 6-ին հանդիպել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի ուսանողների հետ:
Այս մասին հայտնում են ՀՀ գլխավոր դատախազությունից։ Ողջունելով ուսանողներին՝ Արթուր Դավթյանը կարևորել է նրանց հետ նման ձևաչափով պարբերական հանդիպումները:
Արթուր Դավթյանը կարևորել է ուսանողների՝ տեսական գիտելիքները գործնական հմտություններով ամրապնդելու անհրաժեշտությունը` այդ նպատակով առաջարկելով կոնկրետ միջոցառումների իրականացում:
ՀՀ գլխավոր դատախազն ուսանողներին առաջարկել է ներկայացնել դատախազական համակարգին վերաբերող իրենց մոտեցումները և պատկերացումները, որոնք հաշվի կառնվեն բարեփոխումներ իրականացնելիս:
Գլխավոր դատախազը ուսանողների հետ հանդիպմանը ներկայացրել է դատախազական գործառույթների իրականացման արդյունավետության բարձրացմանը նպաստող օրենսդրական, կազմակերպա-իրավական մեխանիզմների զարգացման ընթացքը, հեռանկարները, մասնավորապես, հատուկ անդրադարձ կատարելով միջդատական վարույթում դատախազի դերին՝ որպես հանրային և մասնավոր շահերի միաժամանակյա և համաչափ ապահովման երաշխավորի:
Գլխավոր դատախազն, անդրադառնալով «Դատախազության մասին օրենքի» նախագծի մշակմանը, ներկայացրել է օրենսդրական այդ փոփոխության հիմքերը, անհրաժեշտությունը, նոր իրավակարգավորումների տրամաբանությունն ու սկզբունքները:
Հանդիպմանը գլխավոր դատախազը պատասխանել է նաև ուսանողների հարցերին, որոնք վերաբերել են դատախազների լիազորություններին, օպերատիվ հետախուզական մարմինների նկատմամբ դատախազական հսկողությանը, քրեական հետապնդման ոլորտում իրավապահ մարմինների համագործակցությանը և դատաիրավական բարեփոխումներին:
Հանդիպման ավարտին գլխավոր դատախազը ապագա իրավաբաններին հորդորել է հետևողականորեն և ջանասիրաբար հարստացնել տեսական գիտելիքների պաշարը, հետևել երկրում ընթացող իրավական գործընթացներին, միջազգային-իրավական մոտեցումների զարգացմանը, ակտիվություն ցուցաբերել իրենց ներգրավվածությամբ կազմակերպվող միջոցառումներին՝ երկրում դատաիրվական ոլորտի շարունակական բարելավմանը նպաստ բերելու և այն ի շահ Հայաստանի Հանրապետության ծառայեցնելու համար:
16:45
16:22
16:03
15:45
15:16
14:56
14:05
13:46
13:22
12:59
12:22
12:15
12:06
11:56
11:45
10:22
09:45
09:19
09:02
13:39
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01