«Հարավկովկասյան երկաթուղին» ուրախալի լուրեր ունի Հայաստանից ապրանք արտահանողների ու ներմուծողների համար: Ընկերությունը հայտարարել է Մոսկվա-Երևան և հակառակ ուղղությամբ երկաթուղային և լաստանավային փոխադրումների սակագները նվազեցնելու մասին։ Բացի շահեկան լինելուց, այս երթուղին այլընտրանք է հանդիսանալու Վերին Լարսի համար, որտեղ առաջացող խնդիրներն ամեն անգամ փաստի առաջ էին կանգնեցնում արտահանողներին ու ներմուծողներին: Նշենք, որ մինչև այս տարվա հունվար գործող սակագների համեմատ դրանք կնվազեն 32-35%-ով, իսկ Երևան-Մոսկվա ուղղությամբ` մինչև 52-54%-ով` կախված բեռի տեսակից: Որոշ բեռնատեսակների համար, սակայն, փոխադրման սակագները կմնան անփոփոխ:
ՀԿԵ ընկերության գլխավոր տնօրեն Սերգեյ Վալկոն ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանին հայտնել է, որ սակագների օպտիմալացման վերաբերյալ վրացական և ռուսական կողմերի հետ տարված բանակցությունների արդյունքում այդ երկրների տարածքով տարատեսակ բեռների փոխադրման սակագների համար ստացվել են նվազեցնող գործակիցներ։
Վրացական կողմի հետ պայմանավորվածությունն ուժի մեջ է մտել այս տարվա փետրվարի 22-ից, ռուսական կողմի տրամադրած զեղչային սակագներն ուժի մեջ կմտնեն մարտի 13-ից:
Նախարարության հաղորդագրության մեջ նշվում է՝ երկաթուղային և լաստանավային փոխադրումներն առավել արդյունավետ են այն տեսանկյունից, որ չեն պահանջում բեռների լրացուցիչ վերաբեռնում երկաթուղային տրանսպորտից ավտոմոբիլայինին: Արտահանման և ներմուծման համար ծախսվող ֆինանսների խնայման արդյունքում կկրճատվի նաև փոխադրվող բեռի` ապրանքների վերջնական արժեքը, ինչն, անկասկած, իր ազդեցությունը կունենա նաև այդ ապրանքատեսակների գնագոյացման և ռուսական շուկայում հայկական ապրանքների մրցունակության վրա:
17:48
17:33
17:06
16:45
16:23
16:09
15:36
15:03
14:33
14:02
13:23
13:04
12:38
12:35
12:12
12:03
11:45
11:23
11:09
10:46
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01
09:19
09:01
09:36
09:28
09:55