Ընկերվար միջազգայնականի 25-րդ համագումարը տեղի է ունեցել մարտի 2-4-ը Գոլոմպիայի Քարթախենա քաղաքում՝ 86 կուսակցություններից և կազմակերպություններից ավելի քան 350 պատվիրակների և հրավիրյալների մասնակցությամբ, հյուրընկալությամբ՝ գոլոմպիական Ազատական կուսակցության, որը երկրի կառավարության մաս է կազմում:
Ժողովին մասնակցել է նաև Հայ Յեղափոխական Դաշնակցության պատվիրակությունը՝ Ընկերվար միջազգայնականում ՀՅԴ ներկայացուցիչ Մարիո Նալբանդյանի գլխավորությամբ։
Ժողովի ընդհանուր բնաբանն էր՝ «Խաղաղ աշխարհում՝ հավասարությամբ և համերաշխությամբ»: Իսկ համագումարի գլխավոր օրակարգն էր՝ «Կառուցել ավելի խաղաղ աշխարհ՝ կարգավորելով հակամարտությունները և կանխարգելելով նորերը»: Այստեղ ելույթ է ունեցել նաև Մարիո Նալբանդյանը, որը արծարծել է Արցախի խնդիրը՝ ընդգծելով Ադրբեջանի կողմից հրադադարի խախտումներն ու բուռն սպառազինումը կասեցնելու անհրաժեշտությունը: Անդրադարձել է նաև Թուրքիայում տիրող իրավիճակին և քրդամետ Ժողովուրդների ժողովրդավարություն կուսակցության դեմ իշխանության սանձազերծած հալածանքին:
Համաժողովի ընդհանուր բանաձևում, ի թիվս այլոց, տեղ են գտել հետևյալ երեք պարբերությունները.
«Մենք զորակցում ենք հայ ժողովրդին՝ Թուրքիայի հետ երկխոսություն սկսելու որոնման մեջ և պիտի շարունակենք, ինչպես համաձայնություն էր ստեղծվել, կազմակերպել կլոր սեղան՝ «Ինչպե՞ս Հայոց ցեղասպանության թրքական ճանաչումը կարող է նպաստել Թուրքիայի և Հայաստանի միջև իսկական հաշտությանը» խորագրով»։
«Կովկաս» ենթագլխում՝ «Ընկերվար միջազգայնականը կոչ է ուղղում հավելյալ երկխոսության՝ վերջ դնելու ռազմական գործողություններին, պակասեցնելու լարումն ու սպառազինությունը և Հայաստանի ու Ադրբեջանի միջև վստահություն հաստատելու։ Կոչ ենք ուղղում միջազգային համայնքին՝ աջակցելու շրջանում կայուն խաղաղություն հաստատելու ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերին»։
«Թուրքիա» ենթագլխում՝ Ընկերվար միջազգայնականը «իր մտահոգությունն է հայտնում Թուրքիայում մարդու իրավունքների բռնաբարման և ժողովրդավարության վատթարացման գծով»։
«Հայոց ցեղասպանության վերաբերյալ Ընկերվար միջազգայնականի նախաձեռնություն» վերնագրով նաև առանձին բանաձև է ընդունվել: Բանաձևում ասվում է. «Ընկերվար միջազգայնականի (նախորդ) համագումարից հետո աշխարհը նշեց Հայոց ցեղասպանության 100-ամյակը և վկան հանդիսացավ մի շարք նոր պետությունների, պետության ղեկավարների և միջազգային կազմակերպությունների կողմից մարդկության դեմ այս ոճիրի ճանաչմանը։
Ընկերվար միջազգայնականի խորհրդի 2014թ. դեկտեմբերի ժողովը Ժնևում, ընդունելով մարդու իրավունքների և Ցեղասպանության կանխարգելման այս հարցի արձանագրած համաշխարհային զարգացումը, պատշաճորեն Հայոց ցեղասպանությունը 2015-ին գումարվելիք իր խորհրդի առաջին նիստի օրակարգ մտցրեց այս դաժանությունից հարյուր տարի հետո։
Խորհրդի 2015թ. հուլիսի Նյու Յորքի ժողովը հաստատեց Ընկերվար միջազգայնականի Հայաստանի և Թուրքիայի փոխնախագահների միջև նախապես գոյացած համաձայնությունը, ըստ որի՝ Ընկերվար միջազգայնականը պիտի կազմակերպի հատուկ ունկնդրություն կամ կլոր սեղանի քննարկում՝ «Արդյո՞ք Հայոց ցեղասպանության թրքական ճանաչումը թույլ պիտի տա Թուրքիայի և Հայաստանի միջև իսկական հաշտություն» թեմայով։ Այս ժողովին պիտի մասնակցեին Ընկերվար միջազգայնականի անդամ կուսակցություններ Հայաստանից և Թուրքիայից, ինչպես նաև հետաքրքրված այլ կուսակցություններ, հատկապես հրավիրված մասնագետներ, հասարակական կազմակերպություններ և ուրիշներ։
Հետևողական լինելով այս հարցի շուրջ իր երկու վերջին որոշումներին և Ընկերվար միջազգայնականի երկարամյա աջակցության՝ Հայոց ցեղասպանության հարցի արդարացի լուծման գծով, Ընկերվար միջազգայնականի 25-րդ համագումարը վերահաստատում է իր պատրաստակամությունը աշխատելու մեր անդամ հայ և թուրք կուսակցությունների հետ, կազմակերպելու ունկնդրություն կամ կլոր սեղանի քննարկում՝ հայերի և թուրքերի միջև հաշտության տեսանկյունից Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման նպաստի մասին»։
Մարիո Նալբանդյանը վերընտրվել է կազմակերպության փոխնախագահ:
Վերջինս առարկել է Ադրբեջանին Ընկերվար ժողովրդավար կուսակցության լիիրավ անդամի կարգավիճակ շնորհելու առաջարկի դեմ: Նա պատճառաբանել է, որ ՀՅԴ-ն բողոքել էր այդ կուսակցության անդամի կարգավիճակի բարձրացման դեմ՝ նկատի ունենալով այն վարքը, որ նրա ներկայացուցիչը ցուցաբերել էր Ընկերվար միջազգայնականի նախորդ՝ Ժնևի նիստին՝ ամբաստանելով հայությանը Ցեղասպանություն գործելու հանցանքով: Կարծիքների փոխանակումից հետո Ադրբեջանի կուսակցության ներկայացուցիչները ստիպված եղան Ընկերվար միջազգայնականից և Մարիո Նալբանդյանից հրապարակավ ներողություն խնդրել, որից հետո ստացան լիիրավ անդամի կարգավիճակ:
16:49
16:25
16:06
15:46
15:24
15:13
14:58
14:41
14:21
14:04
13:43
13:21
13:02
12:44
12:21
12:02
11:39
11:24
11:08
10:51
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55