Արտաշատի բժշկական կենտրոնի տնօրեն Վարդան Հովհաննիսյանը օրեր առաջ կաթվածով հիվանդանոցում հայտնվելուց հետո ոչ պաշտոնապես, բայց տեղեկացել է, որ աշխատանքից ազատված է, ինչի համար վիրավորված է իր ղեկավարից՝ Արարատի մարզպետ Արամայիս Գրիգորյանից։
Tert.am–ի հետ զրույցում Վարդան Հովհաննիսյանը, մասնավորապես, ասաց.«Ինձ համար ոչ թե վիրավորական է, այլ շատ վիրավորական, որովհետև երկու շաբաթ առաջ ես մի քիչ վատառողջ էի և դիմում գրեցի՝ խնդրեցի առողջական վիճակովս պայմանավորված՝ ինձ ազատի գործադիր տնօրենի պաշտոնից, որ ես կարողանամ զբաղվել իմ առողջությունով, բայց այն ժամանակ ինձ չազատեցին աշխատանքից: Ասացին՝ ոչինչ, աշխատի: Վերջը ավարտվեց նրանով, ինչով որ ավարտվեց»:
Ինչ վերաբերում է մարզպետից վիրավորված լինելուն, ապա ասաց. «Ինձ համար վիրավորականն այն է, որ իմ անմիջական ղեկավարը կարող էր զանգահարել ընդամենը ճշտել՝ իմ վիճակը ոնց է, ինչպես եմ»:
«Ընդհանրապես այդ պրակտիկան կա, որ եթե ինչ-որ մեկի մոտ աշխատանքային-կարգապահական խնդիր է լինում, վազում են հիվանդանոց: Ես պատասխանատվությունից խուսափող չեմ, ես իմ ամբողջ կյանքում պատասխան եմ տվել և՛ իմ արածների համար, և՛ ուրիշների»,– ասաց նա:
Հիշեցնենք, որ ավելի վաղ անդրադառնալով «Արտաշատի» բժշկական կենտրոնի ենթակայության տակ պոլիկլինիկայի տնօրեն Սերինե Հայրապետյանին աշխատանքից ազատելու մասին պատմությանը (նա, ի վերջո, չէր ազատվել), Tert.am–ը տեղեկացրել էր, որ Վարդան Հովհաննիսյանը կոլեկտիվի ներկայացուցիչներով հանդիպել էին մարզպետին և փորձել բացատրել, որ Սերինե Հայրապետյանն աշխատանքի ժամանակ քարոզչությամբ չի զբաղվում, իսկ մարզպետի համար, ըստ Վարդան Հովհաննիսյանի, ընդունելի էր եղել այդ բացատրությունը, և այն ժամանակ ո՛չ նա , ո՛չ ԲԿ-ի տնօրենը չէին ազատվել:
«Կոմպրոմիսի չեկանք, ընդամենը մարզպետը իմացավ, որ օրենք չի խախտվել, կոլեկտիվը նորմալ պայմաններում աշխատում է»,- մոտ մեկ ամիս առաջ նախորդ օրվա իրադարձությունները մեկնաբանել էր այն ժամանակ՝ ԲԿ-ի տնօրենը:
Վարդան Հովհաննիսյանը նկատեց, որ մարզպետի հանձնարարականից հետո ինքը ուշադիր է եղել,հետևել և տեսել, որ նման բան չի եղել և այլ առիթով խիստ նկատողություն է տվել Սերինե Հովհաննիսյանին՝ զգուշացնելով, որ կարգադրության խախտողը կազատվի աշխատանքից: Սակայն նկատողությունը վերաբերել է ոչ թե քարոզչությանը, այլ պոլիկլինիկայի տնօրենի ենթակայությամբ աշխատող բժիշկներից մեկի կողմից հիվանդից փող պահանջելուն:
Վարդան Հովհաննիսյանը նաև պատմեց, որ այս դեպքերից հետո հիմնարկի ֆինանսավորման հետ կապված եկել է Առողջապահության նախարարություն: «Դրանից հետո բան չեմ հիշում, այսինքն՝ իմ մոտ ինսուլտ է զարգացած եղել, ինձ ռեանիմացիայով տարել են հիվանդանոց: Մի շաբաթ այնտեղ եմ եղել, հիմա ուշքի եմ եկել: Հետո, երկուշաբթի օրը, ես տանը բուժում եմ ստանում, իմացա, որ փոխմարզպետը կոլեկտիվին ներկայացրել է ժամանակավոր պաշտոնակատար: Դե բնական է, ես հիվանդ եմ, չեմ կարողանում գործի գնալ, բժշկական կենտրոնի աշխատանքը պետք է կարգավորվի»։
Հարցին, թե ապաքինվելուց հետո արդյոք Վարդան Հովհաննիսյանը դատի է տալու մարզպետին, վերջինս պատասխանեց՝ ասելով, որ անպայման կհանդիպի մարզպետ Արամայիս Գրիգորյանի հետ:
16:23
16:06
15:48
15:23
15:09
14:33
14:04
13:33
13:09
12:44
12:18
11:13
10:42
10:25
10:17
10:02
09:47
09:36
09:27
09:15
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26