ARM | RUS |

Փարիզում կայացել են հայ-ֆրանսիական բարձր մակարդակի բանակցությունները

08.03.17 | 21:20

Այսօր Ելիսեյան պալատում կայացել է պաշտոնական այցով Ֆրանսիայի Հանրապետությունում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանի և Ֆրանսիայի Նախագահ Ֆրանսուա Օլանդի հանդիպումը, որի ավարտին ստորագրվել են մի շարք ոլորտներում հայ-ֆրանսիական համագործակցության զարգացմանն ու խորացմանն ուղղված փաստաթղթեր:

Այս մասին հայտնում են ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից։

Մասնավորապես ստորագրվել են` Ֆրանսիայի Հանրապետության կառավարության և Հայաստանի Հանրապետության կառավարության միջև համաձայնագիր` Հայաստանում ֆրանսիական համալսարանի մասին, Ֆրանսիայի Հանրապետության արտաքին գործերի և միջազգային զարգացման նախարարության և Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության միջև զբոսաշրջության ոլորտում համագործակցության վերաբերյալ մտադրությունների հայտարարություն, համագործակցության շրջանակային համաձայնագիր ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի և Հայաստանում ֆրանսիական համալսարանի, Տուլուզ Միդի-Պիրենեյ դաշնային համալսարանի, Գիտական հետազոտությունների ազգային կենտրոնի, Տուլուզի ազգային պոլիտեխնիկա ինստիտուտի, Տուլուզ 3-Պոլ Սաբատիեի համալսարանի, Տուլուզ 1 Կապիտոլ համալսարանի, Տուլուզի Ժան-Ժորե համալսարանի միջև:

Հայաստանի և Ֆրանսիայի նախագահները բանակցությունների արդյունքներն ամփոփել են ԶԼՄ-ների առջև համատեղ հայտարարություններով:

Նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությունը ԶԼՄ-ների առջև՝ Ֆրանսիայի Նախագահ Ֆրանսուա Օլանդի հետ հանդիպման արդյունքներով

Տիկնա՛յք և պարոնա՛յք,

Ես շատ շնորհակալ եմ Նախագահ Ֆրանսուա Օլանդին Հայաստանի և Ֆրանսիայի միջպետական հարաբերությունների համար այս կարևոր, հանգրվանային՝ 25-րդ տարում Ֆրանսիա այցելելու հրավերի և այն ջերմ ընդունելության համար, որ մշտապես վայելում եմ հարազատ դարձած այս հողի վրա։ Սա լավագույն պահն է՝ համատեղ ամփոփելու քառորդդարյա մեր ձեռքբերումները և քննարկելու ապագայի անելիքները։

Հետաքրքիր մի փաստ. անցած 25 տարիների ընթացքում միայն նախագահների մակարդակով կայացել է շուրջ 25 այցելություն։ Սա վկայում է այն մասին, որ հայ-ֆրանսիական հարաբերությունները մշտական ուշադրության և համագործակցության կենտրոնում են։

Հենց նոր ավարտեցինք մեր բանակցությունները և քննարկեցինք երկուստեք հետաքրքրություն ներկայացնող բազմաբնույթ հարցեր:

Ուրախությամբ եմ արձանագրում, որ բոլոր հարցերի շուրջ մեր մոտեցումները շատ մոտ են միմյանց. դա վերաբերում է ինչպես մեր երկկողմ հարաբերություններին, այնպես էլ մեր տարածաշրջանում ծավալվող խնդիրներին, իրադարձություններին։

Անշուշտ, Հայաստանի և Ֆրանսիայի բազմադարյա բարեկամությունն ու պատմամշակութային կապերը, ինչպես նաև քաղաքական խնդիրների բացակայությունն այն ամուր հիմքն է, որի հիման վրա մեր հարաբերությունները շարունակում են ընդլայնվել փոխադարձ հարգանքի և վստահության մթնոլորտում:

Գոհունակությամբ փաստեցինք մեր ձեռքբերումները՝ կայուն քաղաքական երկխոսություն, միջխորհրդարանական շատ ամուր կապեր, տնտեսական, գիտակրթական ու մշակութային ակտիվ կապեր, ապակենտրոնացված համագործակցության խորացում, միջազգային հարթակներում փոխշահավետ համագործակցություն, Ֆրանսիայի կողմից Հայաստանում իրականացվող աջակցության ծրագրեր, միջազգային կարևորագույն հարցերում սատարում միմյանց, ինչպես նաև ընդգրկուն իրավապայմանագրային դաշտ

Մենք այսօր ևս մի քայլ կատարեցինք մեր հարաբերությունների խորացման՝ ստորագրելով փաստաթղթեր զբոսաշրջության, միջբուհական-գիտակրթական համագործակցության ոլորտներում։

Անշուշտ, բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունը ամուր հիմք է նաև արդյունավետ տնտեսական համագործակցության համար։ Եվ որքան էլ որ մեր տնտեսական հարաբերությունները դեռ չեն հասել քաղաքական հարաբերությունների մակարդակին, մենք հաստատուն քայլեր ենք ձեռնարկում այդ ուղղությամբ: Եվ ինչպես պարոն Նախագահն ասաց` ես այսօր առավոտյան ՄԵԴԵՖ-ում փորձում էի համոզել ֆրանսիացի գործարարներին, որ Հայաստանում ներդրումային բարենպաստ պայմաններ կան, առաջարկեցի նրանց գալ Հայաստան և ներդրումներ կատարել: Փորձեցի համոզել այն իրականությամբ, որ այսօր Հայաստանը, լինելով Եվրասիական տնտեսական միության անդամ, կարող է հարթակ լինել նրանց համար` արտադրելու Հայաստանում և իրացնելու Եվրասիական տնտեսական միության 170 միլիոնանոց շուկայում: Եվ երկրորդ` ունենալով Իրանի հետ լավ հարաբերություններ, Իրանի դեմ պատժամիջոցների կիրառման ընթացքում այդ երկրի հետ պահպանելով լավ հարաբերություններ, ճանաչելով իրանական շուկան և Իրանի ժողովրդին՝ Հայաստանը ևս կարող է այստեղ առաջատար ֆրանսիական ընկերություններին օգտակար լինել, եվրոպական ընկերություններին հարթակ ծառայելով` ունենալով հնարավորություններ և այդ հնարավորություններն ի սպաս դնել մեր այս հարաբերությունների զարգացմանը: Եթե ֆրանսիական բիզնեսը ծաղկի Իրանում, մենք ևս կլինենք օգտատերերի թվում: Նախագահ Օլանդին ես շնորհակալություն հայտնեցի 2018 թվականին Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովը Հայաստանում անցկացնելու որոշմանն աջակցելու համար: Մեզ համար դա շատ կարևոր միջոցառում է, և մենք անպայման կարողանալու ենք 2018 թվականին լավ մակարդակով կազմակերպել ու անցկացնել այդ միջոցառումը: Բացի դրանից, նախապատրաստական այդ ժամանակահատվածը Հայաստանում լինելու է ֆրանսերենի և ֆրանսիականի տարածումը` լայն տարածումը մեր երկրում: Մենք միայն այս տարի նախատեսել ենք 600-ից ավելի միջոցառումներ, և դրանց իրականացումը, անշուշտ, կամրապնդի մեր բարեկամությունը, որովհետև մեզ կապող օղակներից երկու շատ հայտնի հանգամանքներ կան` երկու շատ կարևոր փաստեր, գործոններ կան: Դրանցից մեկը Ֆրանսիայում ապրող գրեթե կես միլիոն ծագումով հայերն են, ովքեր կարողացել են մազապուրծ լինել մեզ պատուհասած աղետից, հասնել Ֆրանսիա, հաստատվել այստեղ և աշխատել Ֆրանսիայի զարգացման համար՝ պահպանելով իրենց ազգային ինքնությունը:

Նրանք այսօր շատ մեծ բնական կամուրջ են: Երկրորդ հանգամանքը` ֆրանսիական մշակույթն է, որ Հայաստանը սիրում է, որ Հայաստանում ճանաչում են, որը Հայաստանում տարածված է: Մենք այս ամենը մշտապես պետք է փայփայենք որպես մեր բարեկամության երաշխիք:

Շատ շնորհակալ եմ, պարո՛ն Նախագահ, ջերմ ընդունելության համար և համոզված եմ, որ Դուք մշտապես լինելու եք մեր ժողովրդի կողքին: Մենք սիրով սպասում ենք Ձեզ Հայաստանում: Դուք Հայաստանում ցանկալի հյուր եք, և մենք մեծ հաճույքով կցանկանայինք Հայաստանում ևս վայելել Ձեր բարեկամությունը:

Շնորհակալություն:


Շատ ցավալի և խայտառակ անկում է ապրել պարոն Տեր-Պետրոսյանը․ Ռուբեն Ռուբինյան

Շատ ցավալի և խայտառակ անկում է ապրել պարոն Տեր-Պետրոսյանը․ Ռուբեն...

15:15

Բահրեյնում և Կատարում պայթյուններ են որոտացել

Բահրեյնում և Կատարում պայթյուններ են որոտացել

14:59

Իրանը հայտարարել է Դուբայում գտնվող ամերիկյան ռազմաբազային հասցված հարվածի հետևանքով զոհված ավելի քան 40 մարդու մասին

Իրանը հայտարարել է Դուբայում գտնվող ամերիկյան ռազմաբազային հասցված հարվածի հետևանքով զոհված ավելի...

14:48

Ռուսական կողմի հետ ներկայումս քննարկվում է Հայաստանի երկաթուղու կառավարման հարցը․ ԱԺ նախագահ

Ռուսական կողմի հետ ներկայումս քննարկվում է Հայաստանի երկաթուղու կառավարման հարցը․ ԱԺ...

13:49

Ալեն Սիմոնյանը պետք է լավ գիտակցի, որ իր քաղաքական կալիբրը չի ներում նախագահ Սարգսյանին խորհուրդներ տալ. Հայկ Մամիջանյան

Ալեն Սիմոնյանը պետք է լավ գիտակցի, որ իր քաղաքական կալիբրը չի ներում նախագահ Սարգսյանին...

13:33

Ուզում եմ տեսնել այն ընդդիմադիրին, որը վերապահումով է մոտենում փողոցային պայքարին. Հայկ Մամիջանյան

Ուզում եմ տեսնել այն ընդդիմադիրին, որը վերապահումով է մոտենում փողոցային պայքարին. Հայկ...

13:12

Ալեն Սիմոնյանը ցինիկ չէ, շարքային լկտի է. Աշոտյան

Ալեն Սիմոնյանը ցինիկ չէ, շարքային լկտի է. Աշոտյան

12:06

Մարտի 3-ից էլեկտրոնային կառավարման համակարգերը որոշ ժամանակով հասանելի չեն լինելու․ ՊԵԿ

Մարտի 3-ից էլեկտրոնային կառավարման համակարգերը որոշ ժամանակով հասանելի չեն լինելու․...

11:48

Դեպի Երևան և հակառակ ուղղություններով մի շարք չվերթեր շարունակում են չեղարկվել

Դեպի Երևան և հակառակ ուղղություններով մի շարք չվերթեր շարունակում են...

11:23

Երևանում վայրէջք է կատարել Օմանից առաջին տարհանման չվերթը

Երևանում վայրէջք է կատարել Օմանից առաջին տարհանման...

11:05

Դատախազությունը պահանջում է ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Էռնեստ Սողոմոնյանից հօգուտ ՀՀ-ի բռնագանձել Հյուսիսային պողոտայում գտնվող 2 բնակարան

Դատախազությունը պահանջում է ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Էռնեստ Սողոմոնյանից հօգուտ ՀՀ-ի բռնագանձել...

09:34

ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են

ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց...

09:03

Վեհափառ Հայրապետը մտահոգ և անհանգիստ է ստեղծված իրավիճակով. կապի մեջ է տարածաշրջանի թեմակալ առաջնորդների հետ

Վեհափառ Հայրապետը մտահոգ և անհանգիստ է ստեղծված իրավիճակով. կապի մեջ է տարածաշրջանի թեմակալ...

15:25

Ապօրինի ծագում ունեցող գույք. Գեներալ Հայկազ Բաղմանյանը հրավիրվել է դատախազություն

Ապօրինի ծագում ունեցող գույք. Գեներալ Հայկազ Բաղմանյանը հրավիրվել է...

15:15

Սպասվում են տեղումներ, ջերմաստիճանը կնվազի

Սպասվում են տեղումներ, ջերմաստիճանը կնվազի

15:02

Թոշակների բարձրացումը բարեգործություն չէ․ Սրբուհի Գալյան

Թոշակների բարձրացումը բարեգործություն չէ․ Սրբուհի...

14:04

Արագածոտնի թեմի հոգևորականները հայտարարում են՝ հակառակ գործադրվող տարատեսակ ճնշումների՝ Ստեփան Ասատրյանին ու Արամայիս Թախմազյանին չեն ճանաչելու հոգևոր հովիվներ

Արագածոտնի թեմի հոգևորականները հայտարարում են՝ հակառակ գործադրվող տարատեսակ ճնշումների՝ Ստեփան...

13:46

Վանաձորում բախվել են «Opel Zafira»-ն և «Opel Vectra»-ն. կա 9 վիրավոր

Վանաձորում բախվել են «Opel Zafira»-ն և «Opel Vectra»-ն. կա 9...

13:25

«Մելքոնյան Գագիկին կարգի հրավիրե՛ք...», «չափերդ ճանաչի». ԱԺ-ում կրքերը թեժացան

«Մելքոնյան Գագիկին կարգի հրավիրե՛ք...», «չափերդ ճանաչի». ԱԺ-ում կրքերը...

13:04

FIA ավտոմոբիլային սպորտի և շարժունակության բարձրաստիճան պատվիրակությունն ամփոփեց իր կարևոր այցը Հայաստան

FIA ավտոմոբիլային սպորտի և շարժունակության բարձրաստիճան պատվիրակությունն ամփոփեց իր կարևոր այցը...

11:04

RIOmall
Artioli
երկերքչրքհնգուրբշբթկրկ
1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031

Հայկական մամուլ

«Իրավունք». Փաշինյանը «տրաս է հանել» բոլորին անխտիր. «Մի քիչ էլ դուք վիզ դրեք»

«Իրավունք». Փաշինյանը «տրաս է հանել» բոլորին անխտիր. «Մի քիչ էլ դուք վիզ...

09:36

«Ժողովուրդ». ՔՊ-ի 50 ընտրյալները՝ նոր քննության առաջ. ներքին պայքարը թեժանում է

«Ժողովուրդ». ՔՊ-ի 50 ընտրյալները՝ նոր քննության առաջ. ներքին պայքարը թեժանում...

09:19

«Հրապարակ». ՔՊ–ում վերջապես գտան Հռիփսիմե Հունանյանի փոխարինողին

«Հրապարակ». ՔՊ–ում վերջապես գտան Հռիփսիմե Հունանյանի...

09:02

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական աճող թվեր

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական...

09:44

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ են

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ...

09:18

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի քննարկումները

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի...

09:02

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

09:39

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է տարել

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է...

09:18

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս ստանան

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս...

09:02

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են նախապատրաստում

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են...

09:55

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի գինը

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի...

09:42

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

09:18

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են փոխում

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են...

09:02

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

09:34

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը Հայաստանից

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը...

09:18

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

09:02

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում. նախագիծ

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում....

09:38

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների շարքից

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների...

09:19

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու գույքին

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու...

09:02

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային նպատակից ցածր է մոտ 20%-ով

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային...

09:52

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է դարձել

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է...

09:36

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի թեկնածուների թվում

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի...

09:19

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների ջանքերին

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների...

09:02

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

09:36

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

09:15

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում Փաշինյանից

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում...

09:02

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին փառավորվի»

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին...

09:36

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք առաջադրվի

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք...

09:19

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին ընդառաջ

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին...

09:13

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

09:01

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական խորհրդականը

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական...

09:47

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա...

09:35

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ բժշկին

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ...

09:17

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն ուսումնասիրել

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն...

09:02

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական ժողովներ

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական...

09:33

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ մանրամասներ

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ...

09:16

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ» փաթեթավորմամբ

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ»...

09:02

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ է

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ...

09:48

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն կլսենք

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն...

09:34

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման կարգ

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման...

09:16

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ աշխատանքները

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ...

09:02

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ կսահմանվեն

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ...

09:49

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի ընկերությունից

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի...

09:36

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից զրկել

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից...

09:15

«Ժողովուրդ».  Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի թիրախում

«Ժողովուրդ». Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի...

09:55

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա նիստերի օրակարգում

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա...

09:42

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս». անուններ

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս»....

09:33

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

09:19

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի է

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի...

09:02

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան կշարունակի

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան...

09:44