Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը նոր զեկույց է հրապարակել Թուրքիայում ժողովրդավարության ու մամուլի ազատության վիճակի վերաբերյալ:
Ինչպես հայտնում է թուրքական diken.com.tr կայքը` ԵԽԽՎ-ն կոչ է արել Թուրքիային ամենաուշը մինչև 2018թ. վերացնել երկրում արտակագ դրությունն ու վերջ տալ Նախարարների խորհրդի որոշումների միջոցով իրականացվող լայնածավալ կադրային զտումներին:
Զեկույցը նաև ուշադրություն է հրավիրում այն փաստի վրա, որ Թուրքիայի խորհրդարանի 154 պատգամավոր մինչ այժմ զրկված է իր անձեռնմխելիությունից, իսկ քրդամետ 13 պատգամավոր դեռևս անազատության մեջ է և չի կարողանում իրականացնել նախընտրական քարոզարշավը:
Վեհաժողովը կոչ է հղել Թուրքիային վերանայել խոսքի ազատության վերաբերյալ մոտեցումներն ու հնարավորինս բացառել ընդդիմադիր մամուլի հանդեպ տարատեսակ ճնշումները, ինչպես նաև ջանք չխնայել ապրիլի 16-ին կայանալիք սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ հանրաքվեն ժողովրդավարական նորմերին համապաստախան անցկացնելու համար: Թուրքիային կոչ է արվել նաև հաշվի առնել Եվրոպայի խորհրդի Վենետիկի հանձնաժողովի առաջարկները:
Հիշեցնենք, որ Եվրոպայի խորհրդի Վենետիկի հանձնաժողովն օրեր առաջ հայտարարել էր, որ Թուրքիայում սահմանադրական փոփոխությունների հարցով հանրաքվեն անհրաժեշտ է հետաձգել մինչև երկրում սահմանված արտակարգ դրության ռեժիմի ավարտը, կամ էլ այդ ընթացքում հարկ է նվազեցնել ընդդիմադիր գործիչների հանդեպ կիրառվող ճնշումներն ու սահմանափակումները:
Հունվարի 21-ին Թուրքիայի խորհրդարանը ձայների մեծամասնությամբ հավանություն է տվել Սահմանադրությունում փոփոխությունների իրականացման փաթեթին, որն առաջարկում է անցում կատարել կառավարման նախագահական համակարգին:18 հոդվածից բաղկացած օրենքի ընդունմանը կողմ է քվեարկել 339 պատգամավոր: Սահմանադրական փոփոխությունների հարցով հանրաքվեն կանցկացվի ապրիլի 16-ին։
19:35
19:31
17:40
17:29
17:13
16:55
16:09
15:56
15:25
15:19
15:03
14:54
14:35
13:49
13:23
13:09
12:45
12:19
12:02
11:48
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44