ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) Եվրոպական տարածաշրջանային ղեկավար Ժուժաննա Յակաբի հրավերով մեկնել է Դանիայի Թագավորություն:
Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարության լրատվական ծառայությունից։
ԱՀԿ-ն ՀՀ առողջապահության նախարարության հիմնական գործընկեր միջազգային կազմակերպությունն է։ Համագործակցությունն իրականացվում է երկամյա համաձայնագրերի շրջանակներում` ընդգրկելով առողջապահության տարբեր ոլորտներ և ուղղություններ:
ՀՀ առողջապահության նախարարությունը պատրաստվում է ԱՀԿ հետ ստորագրելու հերթական, երկամյա համաձայնագիրը` 2018-2019թթ. համար։
Եռօրյա այցի ընթացքում կողմերը կքննարկեն գործող երկամյա համագործակցության շրջանակներում իրականացվող աշխատանքները և դրանց հետագա ընթացքը։
Մասնավորապես անդրադարձ կլինի վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների դեմ պայքարի և կանխարգելման, տուբերկուլոզի դեմ պայքարի, մոր և մանկան առողջության պահպանման և առողջապահության այլ ոլորտներում իրականացվող ծրագրերին:
Կոպենհագենում կքննարկեն նաև ԱՀԿ հետ համագործակցության գերակա հարցերը, ինչպես նաև հետագա համագործակցության հեռանկարներն ու ուղղությունները:
Այցի ընթացքում ՀՀ առողջապահության նախարարը հանդիպումներ կունենա ԱՀԿ Եվրոպական տարածաշրջանային գրասենյակի տնօրեն Ժուժաննա Յակաբի, ԱՀԿ բարձրաստիճան այլ պաշտոնյաների հետ, որոնց ընթացքում կհստակեցվեն 2018-2019թթ. երկամյա համաձայնագրի դրույթները, կքննարկվեն օրակարգային ու կազմակերպական հարցեր:
17:20
17:12
17:02
16:45
16:39
16:28
16:05
15:51
15:23
15:09
14:35
14:26
14:21
14:04
13:47
13:24
13:06
12:48
12:33
12:15
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55