ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի` Ֆրանսիայի Հանրապետություն կատարած պաշտոնական այցի շրջանակում Փարիզում գտնվող Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն այցելել է Փարիզի քաղաքային ճգնաժամային կառավարման կենտրոն:
Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանի լրատվական ծառայությունից։
Քաղաքապետ Տարոն Մարգարյանը շրջել և ծանոթացել է կենտրոնի գործունեությանն ու մատուցվող ծառայություններին: Պատասխանատուները նշել են, որ Փարիզի տարբեր հատվածներում տեղադրված տեսահսկման և անվտանգության այլ համակարգերի կիրառման միջոցով քաղաքային ճգնաժամային կառավարման կենտրոնի աշխատակիցները շուրջօրյա հսկողություն են իրականացնում, ինչը կարևոր դերակատարում ունի Ֆրանսիայի մայրաքաղաքի բնակիչների ու հյուրերի անվտանգության ապահովման հարցում:
Նշվել է նաև, որ հաճախ կենտրոնի աշխատանքներին մասնակիցն են դառնում ինչպես Փարիզի քաղաքապետը, այնպես էլ քաղաքապետի տեղակալները, քաղաքային տարբեր կառույցների ղեկավարներն ու աշխատակիցները:
Շնորհակալություն հայտնելով կենտրոնի գործունեությունը ներկայացնելու համար` Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը նշել է, որ «Անվտանգ քաղաք» ծրագրի շրջանակում Երևանում ևս գործում է տեսահսկման համակարգ և ընդգծել, որ այն իսկապես լավ գործիք է քաղաքն առավել անվտանգ դարձնելու համար:
Տարոն Մարգարյանը նաև նկատել է, որ տեղեկատվական ժամանակակից տեխնոլոգիաների առկայությունը լայն հնարավորություն է ընձեռում մի շարք ոլորտներում կառավարումն ավելի արդյունավետ ու վերահսկելի դարձնելու համար:
Հաշվի առնելով երկու մայրաքաղաքների միջև հաստատված բազմոլորտ համագործակցությունը` կողմերը պայմանավորվել են փորձի փոխանակման ծրագրեր իրականացնել նաև այս ուղղությամբ:
17:20
17:12
17:02
16:45
16:39
16:28
16:05
15:51
15:23
15:09
14:35
14:26
14:21
14:04
13:47
13:24
13:06
12:48
12:33
12:15
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55