Սեյսմիկ պաշտպանության ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից մարտի 2-ից մինչև 8-ը գրանցված երկրաշարժերից 19-ի համար որոշվել են օջախի հիմնական պարամետրերը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին «ՍՊԾ» գործակալությունից, տեղի ունեցած և երկրի մակերևույթին 2-3 բալ ուժգնությամբ զգացված սեյսմիկ իրադարձություններից 4-ի էպիկենտրոնները գտնվում են ՀՀ տարածքում՝
Մարտի 6-ին 4-5 բալ ուժգնությամբ (մագնիտուդ 3.4) երկրաշարժ է գրանցվել Արցախի Հանրապետությունում` Քարվաճառ քաղաքից 28 կմ դեպի հյուսիս-արևելք: Ստորգետնյա ցնցումները զգացվել են Արցախի հյուսիսային բնակավայրերում, Դադիվանք գյուղում՝ 3-4 բալ և Քարվաճառ քաղաքում՝ 2-3 բալ ուժգնությամբ: Երկրաշարժին հաջորդել է 2-3 բալ (մագնիտուդ 2.0) ուժգնությամբ ստորգետնյա ցնցում:
Տարածաշրջանում 3 բալ և ավելի ուժգնությամբ գրանցվել է 4 երկրաշարժ: Մարտի 2-ին 3-4 բալ ուժգնությամբ (մագնիտուդ 2.7) երկրաշարժ է տեղի ունեցել Ադրբեջանում՝ Զաքաթալա քաղաքից 22 կմ դեպի արևմուտք: Նույն օրը 3 բալ և 4 բալ ուժգնությամբ (մագնիտուդ 2.6 և 2.9) երկու երկրաշարժ է գրանցվել Թուրքիա-Իրան սահմանային գոտում՝ Խոյ քաղաքից 63 կմ դեպի հարավ-արևմուտք: Մարտի 4-ին Թուրքիայի Պունտոս քաղաքից 37 կմ դեպի արևմուտք գրանցվել է 3 բալ ուժգնությամբ (մագնիտուդ 2.6) երկրաշարժ:
Տարածաշրջանից դուրս 6.3 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել մարտի 5-ին Պապուա Նոր Գվինեայի Կադրիան քաղաքից 32 կմ դեպի հյուսիս-արևմուտք: Երկրաշարժի հետևանքով զոհեր և ավերածություններ չկան:
Մարտի 2-ին 5.5 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Արևելյան Թուրքիայում՝ Սամսատ քաղաքից 2 կմ դեպի հյուսիս-արևելք: Երկրաշարժի հետևանքով 22 մարդ ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: Սամսատում և հարակից գյուղերում վնասվել են բազմաթիվ տներ:
Մարտի 5-ին Ֆիլիպիններում՝ Սուրիգաո քաղաքից 7 կմ դեպի հյուսիս-արևելք գրանցված 5.7 մագնիտուդով երկրաշարժի հետևանքով զոհվել է 1 մարդ, վիրավորվել՝ 25-ը:
16:23
16:06
15:48
15:23
15:09
14:33
14:04
13:33
13:09
12:44
12:18
11:13
10:42
10:25
10:17
10:02
09:47
09:36
09:27
09:15
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26