Արմավիրում «Ծառուկյան» դաշինքի հանրահավաքին «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը ներկայացրեց կուսակցության ծրագրի 15 կետերը։ Մինչ այդ նա նշեց, որ իրեն են մոտեցել քաղաքացիներ և ասել՝ «հանկարծ հետ չկանգնես»:
ԲՀԿ նախագահի խոսքով՝ նա 2015 թ. հետ չի կանգնել, բայց 2015թ.-ին հեղափոխություն էր, որի ժամանակ, Ծառուկյանի դիտարկմամբ՝ ժողովուրդը եղել է իր կողքին, բայց ինքը չի ցանկացել, որ արյուն թափվի՝ ո՛չ իր թիմակիցների, ո՛չ էլ ժողովրդի մատը փուշ մտնի:
«Այսօր ընտրություն է, սա արդեն հեղափոխություն չէ, ոչ մեկին մի հավատացեք՝ ո՛չ պատգամավոր, ո՛չ հարազատ, ո՛չ մարզպետ, ո՛չ նախարար: Գնացե՛ք, ձեր ընտրությունը կատարե՛ք, հավատացեք այն կառույցին, ով գործ է անում: Գնացեք ընտրության, ձեր ձայնը տվեք այն կառույցին, որին հավատում եք»,-ասաց Գագիկ Ծառուկյանը:
Ծառուկյանը հիշեցրեց հավաքվածներին, թե մինչև հիմա որքան է ընդառաջել Արմավիրի մարզի բնակիչներին և նյութական օժանդակություն ցուցաբերել՝ նշելով, թե կառավարությունը բավարար չափով չի աջակցում վարկերի տակ գտնվող գյուղացիներին:
Հիշեցնենք, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը երեկ հայտնել էր, որ Գագիկ Ծառուկյանը օրենք է խախտում բուն քարոզչության ժամանակ՝ խոստանալով 150 դրամով մթերել խաղող, հենց տեղում հրահանգում է, որ իր թիմակիցներն օգնեն իրենից գումար խնդրող մարդկանց:
tert.am
16:23
16:06
15:48
15:23
15:09
14:33
14:04
13:33
13:09
12:44
12:18
11:13
10:42
10:25
10:17
10:02
09:47
09:36
09:27
09:15
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26