ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը Ֆրանսիա կատարած պաշտոնական այցի շրջանակներում հանրապետության հեղինակավոր գործարարների միության (ՄԵԴԵՖ) «Ֆրանսիայի ձեռնարկությունների շարժում» կազմակերպությունում հանդիպում է ունեցել կազմակերպության անդամների հետ: Հանդիպմանը ներկա է գտնվել նաև Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը: Միությունը կապող օղակ է ֆրանսիական ձեռնարկությունների և տարբեր պետությունների բարձրաստիճան ղեկավարների, ինչպես նաև այդ պետությունների մասնավոր հատվածի միջև:
Ներկաներին ուղղված ողջույնի իր խոսքում Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը շնորհակալություն է հայտնել նման ձևաչափով հանդիպում կազմակերպելու և ջերմ ընդունելության համար՝ ընդգծելով, որ վերջին տարիներին նկատվում է օտարերկրյա և, մասնավորապես, ֆրանսիական խոշոր ընկերությունների տնտեսական հետաքրքրությունների աճը Երևանի նկատմամբ:
«Քաջատեղյակ եք, որ մի շարք ֆրանսիական ընկերություններ հաջողությամբ գործունեություն են ծավալում մեր երկրում և մենք ունենք կյանքի կոչված ծրագրեր: Մենք կարևորում ենք օտարերկրյա ներդրումների ներգրավումը, և այդ նպատակով մշակվել են քաղաքային տնտեսության ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված շուրջ հինգ տասնյակ ներդրումային առաջարկներ՝ ընդհանուր շուրջ 550 մլն եվրո արժեքով։ Մշակված ներդրումային առաջարկների փաթեթը վերաբերում է քաղաքի առանցքային ոլորտներին: Մեզ համար առաջնային են ճանապարհատրանսպորտային նոր ցանցի, զբոսաշրջության, բնակելի և հասարակական շենքերի, վերելակային տնտեսության, արտաքին լուսավորության ցանցի, աղբի վերամշակման, առողջապահության, տեղեկատվական տեխնոլոգիաների և քաղաքային միջավայրի բարելավման ուղղությունները: Երևանի քաղաքապետարանը միշտ բաց է համագործակցելու բոլոր այն կազմակերպությունների և անհատների հետ, ովքեր ցանկանում են իրենց շահավետ ներդրումն ունենալ Երևանում, և իր լիազորությունների շրջանակում պատրաստակամ է աջակցելու ներդրումային ծրագրերի իրականացմանը։ Համոզված եղեք, հարգելի գործընկերներ, որ մենք պատրաստ ենք համագործակցության հստակ ուղղությունների և ծրագրերի համակողմանի քննարկման», - նշել է Տարոն Մարգարյանը:
Այնուհետ Երևանի քաղաքապետը հանդիպում է ունեցել ֆրանսիական մի շարք ընկերությունների ներկայացուցիչների հետ, որի ընթացքում քննարկվել են Երևանում առաջնահերթ հետաքրքրություն ներկայացնող ներդրումային ուղղությունների հետ կապված հարցեր: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը նշել է, որ Երևանի քաղաքապետարանը կարևորում է մասնավոր հատվածի հետ համատեղ ծրագրերի իրականացումը՝ ընդգծելով, որ այս մասով առկա է նաև փոխշահավետ համագործակցության պատրաստակամությունը: Երևանի քաղաքապետը նաև հավելել է, որ գործարար միջավայրի բարելավման և ներդրումների ներգրավման հետ կապված այսօր Երևանում լուրջ քայլեր են ձեռնարկվում:
Հանդիպումներին մասնակից ընկերությունների պատասխանատուներն էլ իրենց հետաքրքրությունն են հայտնել այցելելու Երևան` տեղում ուսումնասիրելու հնարավոր համագործակցության ուղղություններն ու ձևաչափերը:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն
16:23
16:06
15:48
15:23
15:09
14:33
14:04
13:33
13:09
12:44
12:18
11:13
10:42
10:25
10:17
10:02
09:47
09:36
09:27
09:15
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26