Բրիտանական խորհուրդը, Beeline–ը և Երևանում Բրիտանական դեսպանատունը հայտարարում են մարզերում Բրիտանական ֆիլմերի 15-ր հոբելյանական փառատոնի մեկնարկի մասին։
Մարտին փառատոնային ֆիլմերը կցուցադրվեն Գյումրիում, Դիլիջանում, Արմավիրում և Մարտունիում: Բրիտանական ֆիլմերի 15-ր հոբելյանական փառատոնն արդեն մեկնարկել է Գյումրիում, որից հետո այն կայցելի Դիլիջան: Հանրապետության չորս քաղաքում կցուցադրվեն երեք ֆիլմ և BAFTA կարճամետրաժ ֆիլմերի ընտրանին, որից հետո Եվրասիա համագործակցության հիմնադրամի հետ համատեղ կկազմակերպվի մարդու իրավունքներին նվիրված քննարկում:
Հայաստանում բրիտանական դեսպան Ջուդիթ Ֆարնուորթը նշեց. «Բրիտանական ֆիլմերի փառատոնը հրաշալի հնարավորություն է՝ ցուցադրելու բրիտանական ֆիլմարտադրության լավագույն նմուշները: Մշակույթը հիանալի միջոց է, որն օգնում է ազգերին ավելի լավ ճանաչել իրար, ինչպես նաև փոխանակել միմյանց համար կարևոր գաղափարներ: Այս տարվա ֆիլմերը մարդու իրավունքների, բազմազանության և ներառականության մասին են, ուստի Բրիտանական դեսպանատունն ուրախ է համաֆինանսավորել փառատոնը: Առաջարկվող ֆիլմերը շատ լավն են, և ես հուսով եմ, որ դրանք դուր կգան մեր հայ բարեկամներին»:
«Յուրաքանչյուր տարի փառատոնն այցելում է տարբեր մարզեր, ինչը հնարավորություն է տալիս մշակութային կյանքը մայրաքաղաքից տեղափոխել նաև այլ կենտրոններ: Չորս մարզում հանդիսատեսը կդիտի բրիտանական նորագույն ֆիլմերը», - ասաց Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Արևիկ Սարիբեկյանը:
«Աջակցելով նման ծրագրերի իրականացմանը, Beeline–ն օգնում է երիտասադներին փոխել իրենց կյանքը դեպի ավելի լավը: Մենք չափազանց կարևորում ենք, որպեսզի մարզերի երիտասարդները նույնպես հնարավորություն ունենան ծանոթանալու բրիտանական ժամանակակից կինոարվեստի լավագույն ֆիլմերի հետ, որն էլ ավելի կընդլայնի տաղանդավոր հայ երիտասարդների մտահորիզոնը և կնպաստի հայրենական կինոարվեստի զարգացմանը», - նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:
Բոլոր ցուցադրությունների մուտքն ազատ է:
Բրիտանական ֆիլմերի 15-րդ փառատոնի աջակիցն է Երևանում Բրիտանական դեսպանատունը, իսկ գլխավոր հովանավորն է Beeline-ը։
Բրիտանական ֆիլմերի 15-րդ հոբելյանական փառատոնը Երևանում մեկնարկել էր փետրվարի 18-ին և ցուցադրվել էր յոթ ֆիլմ:
Բրիտանական ֆիլմերի փառատոնի ինֆորմացիոն գործընկերներն են` Հանրային հեռուստաընկերությունը, Արմնյուզ, Հ2, Հ3, Ար, Արարատ, Շողակաթ, Կենտրոն և Երկիր Մեդիա հեռուստաընկերությունները, Հանրային ռադիոն, Ռադիո Վանը, Ռադիո FM 105.5-ը, Ռադիո Հայը, Իմ Ռադիո FM 103.8-ը, Ռադիո Երևան FM 101.9-ը, AutoRadio FM 89.7-ը և web.tv-ն:
20:03
19:33
19:01
18:33
18:02
17:02
11:38
11:00
10:33
12:22
12:05
11:44
11:06
10:46
10:32
10:12
10:01
09:46
09:36
09:26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | 31 | |||
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01
09:19
09:01
09:36
09:28
09:55
09:32
09:15
09:02
09:46
09:32
09:16
09:01
09:01
09:45
09:34
09:18
09:02
09:56
09:42
09:33
09:02
09:56
09:42
09:34
09:16
09:02
09:52
09:42
09:35
09:16
09:02
09:45
09:22
09:14
09:02
09:46
09:31
09:26
09:14
09:01