Քաղաքացիները անպաշտպան են պետական լրտեսությունից։ ԿՀՎ-ն կարողանում է գաղտնալսել նույնիսկ Smart-TV ֆունկցիայով հեռուստացույցների միջոցով։ WikiLeaks-ի գաղտնազերծումները, ըստ Tagesspiegel–ի լրագրողների, կարող են ձեռնտու լինել նախագահ Թրամփին։
Ըստ WikiLeaks–ի հրապարակած տվյալների՝ ԿՀՎ-ն գաղտնալսող սարքերի էր վերածում համակարգիչները, բջջային հեռախոսները ու նույնիսկ համացանց մուտք ունեցող հեռուստացույցները՝ օգտագործելով տարբեր վիրուսային ծրագրեր։ «Նման մեղադրանքները քաղաքական պայթյունավտանգ ուժ են ձեռք բերում այն ֆոնին, որ ԿՀՎ-ի փորձագետները իբրեւ օգտագործել են որոշակի հնարքներ , որպեսզի հաքերային հարձակումները ընկալվեն որպես ռուս հաքերների կազմակերպած գրոհներ»,- ասվում է հոդվածում։
Դա կարող է նոր ուղղությամբ տանել ԱՄՆ նախագահական ընտրությունների ելքի վրա ազդելու նպատակով Ռուսաստանի ենթադրյալ հարձակումների մասին բանավեճերը։ «Նախագահ Դոնալդ Թրամփն արդեն մի քանի ամիս անդադար պնդում է, որ ռուսական հաքերներ չեն եղել ու միաժամանակ ամերիկյան հատուկ ծառայություններին է մեղադրում գաղտնի տեղեկությունների արտահոսքի մեջ»,- նկատում են հոդվածագրերը։
Կիբերտեխնոլոգիաների ոլորտի փորձագետ Ջեյմս Լյուիսի խոսքով WikiLeaks–ի գաղտնազերծումները կարող են ամրապնդել Թրամփի դիրքորոշումը։ «Եվ իրոք, որոշ ամերիկյան լրատվամիջոցներ ու մեկնաբաններ արդեն գրել են, որ WikiLeaks–ի շնորհիվ պարզվում է, որ բոլոր հաքերային հարձակումների ետեւում կանգնած է եղել նախկին նախագահ Բարաք Օբաման»,- ասվում է հոդվածում։
«WikiLeaks-ը վերջին մի քանի ամիսներին երկրորդ անգամ է օգնության հասնում Թրամփին։ Անցած տարվա ընտրություններից առաջ պորտալը հրապարակել էր Հիլարի Քլինթոնի նամակագրությունը, որը վատ լույսի ներքո էր ներկայացրել Դեմոկրատական կուսակցության թեկնածուին։ Ամերիկյան հատուկ ծառայոությունները հանգել են այն եզրակացության, որ Դեմոկրատական կուսակցության համակարգիչները կոտրելու ու WikiLeaks–ին տվյալների փոխանցման ետեւում Կրեմլին մոտ կանգնած հաքերներն են։ Գուցե հիմա էլ է նմանատիպ մի բան տեղի ունեցել»
Նորություն չէր նաեւ այն փաստը, որը սմարթֆոններից ու համակարգիչներից բացի լրտեսական սարքերի դեր կարող են կատարել նաեւ Smart-TV ֆունկցիայով հեռուստացույցները ։ Նման տեղեկություն նաեւ երեք տարի առաջ էր հայտնվել, գրում է պարբերականը։ «Ըստ WikiLeaks–ի տվյալների, ԿՀՎ-ի հաքերները կարողանում էին գաղտնալսման նպատակների համար օգտագործել Samsung հեռուստացույցները, ընդ որում երբ դրանք անջատված են թվում»,- գրում է պարբերականը։
16:49
16:25
16:06
15:46
15:24
15:13
14:58
14:41
14:21
14:04
13:43
13:21
13:02
12:44
12:21
12:02
11:39
11:24
11:08
10:51
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55