Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հրահանգել է պաշտոնյաներին աշխատանքի տեղավորել բոլոր բարեկամներին: Մինսկում, այսպես կոչված, «ձրիակերների մասին հրամանագրի» վերաբերյալ խորհրդակցության ժամանակ Լուկաշենկոն հայտարարել է, որ պաշտոնյաների բարեկամները չեն կարող վճարել «ձրիակերների հարկը» և չաշխատել, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Եթե կինը կամ սիրուհին հիվանդ է՝ կբուժենք: Եթե նրանք կարող են աշխատել՝ նրանց տեղավորեք աշխատանքի»,- հայտարարել է նախագահը՝ հավելելով, որ դեռ չի ցանկանում կոնկրետ անուններ նշել:
Լուկաշենկոն հրահանգել է ապրիլի 1-ից հետո իրեն հաշվետվություն ներկայացնել այդ օրենքի կատարման վերաբերյալ:
Հիշեցնենք, որ Բելառուսի նախագահը ստորագրել է, այսպես կոչված, «ձրիակերների մասին» օրենքը, որի համաձայն ավելի քան կես տարի երկրի չաշխատող և հարկեր չմուծող աշխատունակ բնակիչները պետք է ամեն տարի վճարեն մոտ 200 դոլարի չափով տուգանք՝ այսպես կոչված՝ «գործազրկության հարկ»:
Փետրվարի 21-ի տվյալներով՝ երկրի հարկային մարմինները քաղաքացիներին ուղարկել են մոտ 470 հազար ծանուցում վճարումների համար, այն վճարել է ավելի քան 54 հազար մարդ:
Վերջին երեք շաբաթների ընթացքում Մինսկում և այլ խոշոր քաղաքներում բողոքի ցույցեր են ընթանում օրենքի դեմ: Որոշումից դժգոհ մարդիկ բացատրել են, որ փողոց նրանց ստիպում է դուրս գալ իշխանությունների պահանջի անհեթեթությունը՝ հարկ վճարել աշխատանքի բացակայության համար:
17:08
16:55
15:22
15:15
14:04
10:33
10:06
17:19
15:39
12:33
11:02
20:30
20:26
19:19
13:28
13:04
12:15
11:34
11:09
19:36
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03