Մեծ Բրիտանիայի մայրաքաղաք Լոնդոնում մարտի 9-ին բացվել է Պարսից ծոցի, Իրաքի և Աֆղանստանի պատերազմների ժամանակ զոհված զինծառայողներին և խաղաղ բնակիչներին նվիրված հուշարձան: Հանդիսավոր արարողությանը մասնակցել է մոտ 2,5 հազար մարդ՝ այդ թվում թագավորական ընտանիքը և վարչապետ Թերեզա Մեյը: Հուշարձանի ծածկոցը հանել է թագուհի Էլիզաբեթ Երկրորդը, հայտնում է Mirror-ը:
Աղբյուրի հաղորդմամբ` Լեյբորիստական կուսակցության նախկին առաջնորդ Թոնի Բլեերի ներկայությունը զայրացրել է արարողության որոշ հյուրերի, քանի որ զոհվածների ընտանիքների անդամները մինչ օրս չեն ներել նրա անհմուտ քաղաքական գործողությունները:
Նշվում է, որ հուշարձանը տեղադրվել է Թեմզա գետի ափին տեղակայված պուրակում` Երկրորդ համաշխարհային պատերազմի և Կորեական պատերազմի հուշարձանների մոտակայքում: Հուշարձանը կազմված է պատերազմական գործողությունների գոտիները խորհրդանշող երկու խոշոր քարից, որոնք պարփակում են երկկողմանի բրոնզե միջուկը` նվիրված «պարտքին և ծառայությանը»:
«Իրաքում և Աֆղանստանում առաքելությունները մեր հազարավոր զինվորներին կոչ են արել իրենց կյանքերը զոհաբերել` հերոսական ջանքերի շնորհիվ խաղաղություն և կայունություն պահպանելով մեր իմացած ամենաթշնամական վայրերում: Այսօր մենք հարգում ենք այն բրիտանացի կանանց և տղամարդկանց արտասովոր քաջության և նվիրվածության հիշատակը, որոնք ընդունել են այդ կոչը: Մենք հարգանքի տուրք ենք մատուցում այն ընտանիքներին, որոնք երկար ժամանակ մասնատված են եղել, և աջակցություն ենք հայտնում իրենց սիրելիներին կորցրած մարդկանց», - ասել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը հուշարձանի բացման արարողության ժամանակ:









19:35
19:31
17:40
17:29
17:13
16:55
16:09
15:56
15:25
15:19
15:03
14:54
14:35
13:49
13:23
13:09
12:45
12:19
12:02
11:48
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44