2017 թ. մարտի 9-ին ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանում, նախագահությամբ՝ դատավոր Մ.Պետրոսյանի, շարունակվեց ՀՀ Հատուկ քննչական ծառայության ՀԿԳ քննիչ Ս. Ավետիսյանի՝ քրեական հետապնդում չիրականացնելու և քրեական գործով վարույթը կարճելու մասին որոշման օրինականության ստուգման արդյունքում ՀՀ Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի կողմից կայացված դատական ակտի դեմ Անուշ Պողոսյանի բողոքի քննությունը: Դատական նիստին ներկայացել էին Ա. Պողոսյանը, վերջինիս ներկայացուցիչ, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի Երևանի ներկայացուցչության իրավաբան Տաթևիկ Սիրադեղյանը և դատարանի կողմից որպես շահագրիգիռ անձ ծանուցված ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ապահովող ծառայության Ավան և Նոր-Նորք բաժնի չորս աշխատակիցները: Դատարանը նախ պարզեց Ա. Պողոսյանի դիրքորոշումը բողոքի վերաբերյալ: Վերջինս հայտնեց, որ միանում է ներկայացված բողոքին, իսկ դատարանի հարցերին ի պատասխան նշեց, որ անօրինական է համարում ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ապահովող ծառայության աշխատակիցների ինչպես դիմումի հիման վրա բնակարան այցելելու, այնպես էլ՝ ավարտված կատարողական վարույթները վերսկսելու գործողությունները: Գործով ներգրավված շահագրգիռ անձանց դիրքորոշումը ներկայացրեց ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ապահովող ծառայության Ավան և Նոր-Նորք բաժնի պետի տեղակալ Հ. Տոնոյանը: Վերջինս նշեց, որ հիմնավոր են գնահատում ստորադաս դատարանի դատական ակտը, քանի որ ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ապահովող ծառայությունն իրավունք ունի ստուգելու ի պահ հանձնված գույքի օգտագործման փաստը: Ըստ Հ. Տոնոյանի՝ ներկայացված վերաքննիչ բողոքն ակնհայտ անհիմն է և ենթակա է վերացման այն հիմնավորմամբ, որ դրանում ներկայացված չէ ստորադաս դատարանի կողմից թույլ տրված դատական սխալը, ինչպես նաև նշված չէ, թե տուժողի որ իրավունքներն են խախտվել: Հ. Տոնոյանը նշեց, որ դատարանը չի կարող ըստ էության ճիշտ դատական ակտը վերացնել, ուստի՝ խնդրեց օրինական ուժի մեջ թողնել բողոքարկվող որոշումը: Դատավորի հարցի ի պատասխան ավագ հարկադիր կատարող Կ. Պարոնյանը հայտնեց, որ կատարողական վարույթը վերսկսվել է պահանջատիրոջ դիմումի հիման վրա, ինչը թույլատրված է օրենքով: Հարկադիր կատարողներ Մ. Կոգանյանը և Է. Եղիազարյանը միացան դիրքորոշումներին՝ նշելով, որ այցելելություն կատարելու ժամանակ մուտք չեն գործել բնակարան Դատարանը հնարավորություն տվեց բողոքաբեր կողմին հայտարարությամբ հանդես գալու: Տ. Սիրադեղյանը նշեց, որ շահագրգիռ անձինք այդպես էլ չնշեցին որևէ օրենք, որով հնարավորություն է տրվում վերսկսել ավարտված կատարողական վարույթը: Նա վկայակոչեց «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրեքի այն դրույթրը, որի ուժով կարող է վերսկսվել միայն կասեցված կատարողական վարույթը: Դատարանի զբաղվածության պատճառով դատական նիստը հետաձգվեց և նշանակվեց 2017 թ. մարտի 14-ին՝ ժամը 13:00-ին:
15:15
14:59
14:48
13:49
13:33
13:12
12:06
11:48
11:23
11:05
09:34
09:03
15:25
15:15
15:02
14:04
13:46
13:25
13:04
11:04
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44