Կառավարությունը որոշում է կայացրել դադարեցնել Գյուղնախի գյուղատնտեսական ԾԻԳ-ի գործունեությունը և ստեղծել Գյուղատնտեսական զարգացման հիմնադրամ: Հիմնադրամը նպաստելու է, որպեսզի գյուղատնտեսությունը կայուն, մրցունակ և ժամանակակից զարգացում ապրի: Կառավարության այսօրվա նիստին հավանության է արժանացել պարտադիր սպանդանոցային մորթի կիրառման ոլորտները և ժամանակացույցը: Կառավարության ծրագրով սահմանվել է 2017-ից սկսած մսի իրացման և գնման գործընթացում պարտադիր սպանդանոցային մորթի փուլային անցում մինչև 2021-ն ամբողջովին սպանդանոցային մորթի անցնելու նպատակով:
Վարչապետը հորդորել է՝ առավելագույնս հետևողական լինել այդ գործընթացի իրականացման հարցում, որպեսզի բիզնեսի համար խոչընդոտներ չստեղծվեն: Այսօր կառավարությունը համապատասխան որոշում է ընդունել նաև 2017-ի գյուղատնտեսական աշխատանքների իրականացման ընթացքում մատչելի գներով ազոտական, ֆոսֆորական և կալիումական պարարտանյութերի ձեռքբերման համար: Ավելին՝ գործադիրը համապատասխան որոշմամբ հաստատել է 2017-ի գարնանացան ցորենի, հնդկացորենի, ոլոռի, սիսեռի, գարնանացան գարու, եգիպտացորենի, առվույտի և կորնգանի արտադրության զարգացման ծրագիրը: Գյուղատնտեսության նախարարը տեղեկացրել է, որ ծրագրի շրջանակում կապահովվի շուրջ 10 հազար հա գարնանացան և գումարը կհատկացվի «Սերմերի գործակալություն» ՊՈԱԿ-ի նպատակային հաշիվներից:
Վարչապետը նշել է, որ մարզային այցերի ժամանակ հարց է բարձրացվում այդ սերմերի անարդյունավետության վերաբերյալ, ինչի պատճառով գյուղացիները սուբսիդիաների վերադարձման խնդիրներ են ունենում: Ի դեպ, Գյուղատնտեսության նախարարն ասել է, որ սերմերը ստուգվելու են համապատասխան լաբորատորիաներում, իսկ արդյունքները հրապարակվելու են:
18:46
18:33
18:14
18:09
17:56
17:42
17:22
17:06
17:05
16:45
16:26
16:03
15:33
15:03
14:33
14:05
13:35
13:07
12:35
12:04
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
29 | 30 |
09:42
09:32
09:14
09:01
09:35
09:17
09:01
09:56
09:44
09:36
09:25
09:14
09:02
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:49
09:36
09:31
09:15
09:02
09:45
09:36
09:27
09:15
09:01
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34