ՀՀ կառավարությունը ՀՀ նախկին փոխվարչապետ և պաշտպանության նախկին փոխնախարար, Նորք Մարաշի խմբի գործով ամբաստանյալ Վահան Շիրխանյանի հետ կապված Մարդու իրավունքների եվրոպական դատարան է ներկայացրել համապատասխան փաստաթղթերի կեսից պակասը:
Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Նորք Մարաշի զինված խմբի գործով ամբաստանյալ Վահան Շիրխանյանի պաշտպան Հայկ Ալումյանը:
«Մինչև փետրվարի 22-ը ՀՀ կառավարությունը պարտավորված է եղել ներկայացնել փաստաթղթեր Վահան Շիրխանյանի առողջական իրավիճակի վերաբերյալ և ներկայացրել է փաստաթղթերը: Եվրոպական դատարանը պահանջել էր բոլոր փաստաթղթերը, սակայն Կառավարությունը փորձել է տպավորություն ստեղծել, թե ներկայացրել է բոլոր փաստաթղթերը, այնինչ դրանք եղած փաստաթղթերի կեսից պակաս են»,-ասաց Ալումյանը:
Փաստաբանը հայտնեց, որ դրանից հետո Եվրոպական դատարանը սովորական ընթացակարգի համաձայն Կառավարության պատասխանները ներկայացրել է դիմող կողմի փաստաբաններին և առաջարկել Կառավարության դիրքորոշման վերաբերյալ ներկայացնել առարկություններ, եթե այդպիսիք կան:
«Դիմող կողմի փաստաբանները ներկայացրել են առարկությունները, և անտեղ շատ պարզ, հիմնավոր ձևով ներկայացվել են այն անհամապատասխանությունները, որոնք կան կառավարության դիրքորոշման մեջ»,-ասաց նա։
Հարցին, թե Վահան Շիրխանյանն այսօր ինչո՞ւ չի ներկայացել դատին, Հայկ Ալումյանն ասաց, որ Վահան Շիրխանյանի առողջական վիճակն այնպիսին է, ինչպես նախորդ դատական նիստի ժամանակ, այսինքն՝ ոչինչ չի փոխվել:
Հիշեցնենք, որ պաշտպանության նախարարի նախկին տեղակալ Վահան Շիրխանյանին մեղադրանք է ներկայացվել Քրեական օրենսգրքի 223-րդ հոդվածի 2-րդ մասով՝ «Հանցավոր համագործակցությանը մասնակցելը», որը պատժվում է ազատազրկմամբ՝ 6-10 տարի ժամկետով:
18:41
18:39
18:23
18:07
17:45
17:38
17:18
17:03
09:28
09:03
16:25
16:07
15:55
15:38
15:22
15:09
14:54
14:37
14:23
14:22
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44