2016 թվականի ընթացքում Հայաստան է ներկրվել 33 հազար հատ մարդատար ավտոմեքենա: ՀՀ մաքսային ծառայության հրապարակած տվյալների համաձայն, 2015 թվականի ընթացքում Հայաստան է ներմուծվել 27,3 հազար հատ մարդատար մեքենա, ինչը նշանակում է, որ 2016 թվականին նախորդ տարվա համեմատ ներկրված մեքենաների թիվն ավելացել է 5.7 հազարով:
2015 թվականի ընթացքում ներկրված 27,3 հազար հատ մարդատար մեքենաների մաքսային արժեքը կազմել է 133 մլն 421 հազար ԱՄՆ դոլար: 2016 թվականին 33 հազար հատ մարդատար ավտոմեքենայի մաքսային արժեքը կազմել է 130 մլն 601 հազար ԱՄՆ դոլար: 2016 թվականին ներկրված մարդատար ավտոմեքենաների մաքսային արժեքը 2015թվականի համեմատ նվազել է 2 մլն 821հազար ԱՄՆ դոլարով, կամ 2,1 տոկոսով:
Ստացվում է, որ չնայած 2016 թվականին ներկրված մեքենաների քանակը 2015-ի համեմատ աճել է, իսկ գումարային առումով` նվազել:
Եթե միջինացնենք 2015-ին ներմուծված 1 մարդատար մեքենայի մաքսային արժեքը, ապա կստանանք, որ այն կազմել է 4 հազար 890 դոլար, իսկ 2016-ին՝ 3 հազար 960 դոլար:
ՀՀ մաքսային ծառայության հրապարակած տվյալների համաձայն, 2016-ին Հայաստան է ներկրվել նաև 25 մլն 714,7 հազար դոլար մաքսային արժեքով 1.8 հազար հատ բեռնատար: 2015-ին ներկրվել էր 2 հազար հատ բեռնատար՝ 24 մլն 870,2 հազար դոլար ընդհանուր արժեքով: Այս պարագայում պատկերը հակառակն է` 2016-ին ներկրվող բեռնատար մեքենաների քանակը 2015 թվականի համեմատ նվազել է 200-ով, իսկ մաքսային արժեքն ավելացել է 844,5 հազար դոլարով:
15:18
14:55
14:36
14:26
14:14
13:56
13:45
13:24
13:04
12:58
12:49
12:25
12:09
12:02
11:42
11:38
11:16
11:02
10:45
10:23
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | ||||
5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:55
09:44
09:33
09:23
09:03
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:45
09:36
09:29
09:14
09:02
09:46
09:44
09:35
09:29
09:16
09:02
09:58
09:47
09:34
09:16
09:02
09:54
09:45
09:37
09:27
09:02
09:46
09:36
09:27
09:16
09:02
09:45
09:34
09:17
09:02
09:33
09:13
10:02
09:56
09:45
09:33
09:15
09:02
09:55
09:44