Մարտի 10-ին ՀՀ գլխավոր դատախազությունում տեղի է ունեցել ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրությունների անցկացման ընթացքում իրավապահ մարմինների գործունեության վերաբերյալ աշխատանքային քննարկում, որին մասնակցել են ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը, Հայաստանում ԵՄ, ԵԽ պատվիրակության, ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական խմբի, ՀՀ ԱԺ ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնող ՀԿ-ների, Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի, ՀՀ Ոստիկանության, ՀՀ քննչական կոմիտեի, Հատուկ քննչական ծառայության ներկայացուցիչները:
Այս մասին հայտնում են ՀՀ գլխավոր դատախազության լրատվական ծառայությունից։
Աշխատանքային հանդիպմանը քննարկվել են խորհրդարանական ընտրությունների նախապատրաստման և անցկացման ընթացքում հնարավոր ընտրական իրավախախտումների վերաբերյալ մամուլի հրապարակումներին, քաղաքացիների հաղորդումների և ստացված ահազանգերի ուսումնասիրմանը, վերլուծությանը, ըստ ենթակայության ուղարկելու, դրանց հիման վրա ստուգողական գործողություններ կատարելու, նյութերի նախապատրաստման, քրեական գործերի հարուցման և մի շարք այլ հարցերում իրավապահ մարմինների գործառույթների համակարգված իրականացմանը, իրավապահ մարմինների, ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի, քաղաքացիական հասարակության ու դիտորդական առաքելություն իրականացնող տեղական և միջազգային կազմակերպությունների փոխգործակցությանը վերաբերող հարցեր:
ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը, ողջունելով ներկաներին, անդրադարձել է աշխատանքային քննարկման անհրաժեշտությանն ու նպատակներին, և այն միջոցառումներին, որոնք իրականացվելու են խորհրդարանական ընտրությունների ժամանակ՝ իրավապահ բոլոր մարմինների համագործակցությամբ:
ՀՀ գլխավոր դատախազը մատնանշելով ընտրական գործընթացներին առնչվող օրենսդրական փոփոխությունները, այդ համատեքստում կարևորել է ՀՀ քրեական օրենսգրքով մեկից ավելի անգամ կամ այլ անձի փոխարեն քվեարկություն կատարելու դեպքում պատժի խստացումը՝ շեշտադրելով օրենսդրական այս փոփոխության կանխարգելիչ նշանակությունը:
Արթուր Դավթյանը կարևորել է նաև Քրեական օրենսգրքով ընտրակաշառքի դեպքում նախատեսված խրախուսական նորմը, ըստ որի՝ եթե ընտրակաշառք ստացողը եռօրյա ժամկետում, մինչև իրավապահ մարմինների կողմից այդ դեպքի հայտնի դառնալը տեղեկացնի իրավապահ մարմիններին և աջակցի հանցագործության բացահայտմանը, կազատվի քրեական պատասխանատվությունից:
Արթուր Դավթյանի խոսքով ՝ կարևոր է, որ ընտրական հանձնաժողովներում դիմում բողոքների քննարկման ուսումնասիրմամբ զբաղվող անձիք լինեն տեղեկացված, որպեսզի բոլոր հաղորդումները, որոնք կպարունակեն առերևույթ հանցագործության հատկանիշներ, հասցեագրվեն ՀՀ դատախազություն: Արթուր Դավթյանի դիտարկմամբ՝ պետք է ակտիվացվեն և հստակ կանոնակարգվեն բոլոր մեխանիզմները, որոնք հնարավորություն կտան ապահովել իրավապահ մարմինների իրազեկվածությունը յուրաքանչյուր դեպքի վերաբերյալ:
Արթուր Դավթյանի խոսքով՝ նման բնույթի աշխատանքային քննարկումներով, այլ նախապատրաստական միջոցառումներով պետք է ապահովել, որպեսզի, հատկապես, ապրիլի 2-ի քվեարկության օրը յուրաքանչյուր դատախազ, քննիչ, օպերատիվ աշխատակից, տեղամասում ծառայություն իրականացնող ոստիկան հստակ տիրապետի իր գործառույթներին, ըստ անհրաժեշտության իրականացվելիք գործողությունների հաջորդականությանը:



16:45
16:22
16:03
15:45
15:16
14:56
14:05
13:46
13:22
12:59
12:22
12:15
12:06
11:56
11:45
10:22
09:45
09:19
09:02
13:39
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01