Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 19-րդ տուրը մեկնարկեց «Փյունիկ» - «Արարատ» հանդիպումով:
«Փյունիկը» սեփական մարզադպրոցի արհեստական խոտածածկով դաշտում 3 անպատասխան գնդակ ուղարկեց հետնապահի դարպասը:
Խաղի 10-րդ րոպեին լավ կոմբինացիայից հետո Գևորգ Հարությունյանը գնդակն ուղարկեց Արման Մելիքսեթյանի դարպասը: Առաջին խաղակեսում երկու թիմերն էլ լավ պահեր ունեին, սակայն հաշիվը մնաց անփոփոխ: Մի քանի դրվագում հաջող գործեցին Վալերի Ոսկանյանը և Արման Մելիքսեթյանը. ուշագրավ մի դրվագում Ռազմիկ Հակոբյանի իրացրած տուգանայինից հետո երիտասարդ դարպասապահը փրկեց իր թիմին:
66-րդ րոպեին փյունիկցիները հերթական անգամ ճեղքեցին հյուրերի պաշտպանությունը և Ռազմիկ Հակոբյանը սուր անկյունից գնդակն ուղարկեց դարպասը: 78-րդ րոպեին չափազանց գեղեցիկ գոլի հեղինակ դարձավ Արթուր Նադիրյանը: Պետրոս Ավետիսյանը հետ փոխանցումով գնդակը հարմարացրեց փոխարինման դուրս եկած Նադիրյանին, ում հարվածից հետո գնդակը դիպավ հորիզոնական դարպասաձողին և հայտնվեց «Արարատի» դարպասում:
Այս հաղթանակից հետո «Փյունիկը» վաստակեց 30 միավոր և հավասարվեց երրորդ տեղում ընթացող «Գանձասար Կապանին», որը վաղը կհյուրընկալի «Բանանցին»: «Արարատը» 6 միավորով շարունակում է եզրափակել մրցաշարային աղյուսակը:
20:52
18:04
17:53
17:25
17:07
16:47
16:34
16:18
15:23
14:52
14:28
14:12
13:49
13:34
13:09
12:27
12:04
10:04
09:24
09:09
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44