Tert.am –ի հետ զրույցում կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանն անդրադառնում է Ընտրական օրենսգրքի քարոզարշավի ընթացքում տեղ գտած հնարավոր ընտրախախտումներին, դրանց մեկնաբանություններին, ընտրակաշա՞ռք, թե՞ բարեգործություն հարցին։
-Պարո՛ն Հարությունյան, «Ելք» դաշինքի առաջին համար Էդմոն Մարուքյանը հայտարարել էր և իր ֆեյսբուքյան էջին էլ տեղադրել էր տեղեկատվություն, որ մարտի 8-ին Վանաձորի վարսավիրանոցներում կանանց համար ՀՀԿ ռեյտինգային թեկնածուների նախաձեռնությամբ՝ բաց դռների օր էր: Արդյո՞ք սա տեղավորվում է Ընտրական օրենդգրքի պահանջների մեջ և չի տեղավորվում ընտրակաշառք հասկացության ներքո:
-Ճիշտն ասած՝ դրան ես չեմ հետևում, անպատասխանատու կլիներ իմ կողմից հընթացս մեկնաբանություն տալը:
-Կենտրոնանական Ընտրական հանձնաժողովի նախագահն օրենքի խախտում էր որակել Գագիկ Ծառուկյանի նախընտրական քարոզարշավի ժամանակ նրա մի շարք հայտարարություններ, մասնավորապես, երբ նա հայտարարել էր, որ պարոն Ծառուկյանը գյուղացիներից խաղող կմթերի 150 դրամով, կամ, երբ հրանանգել էր իր հետ քարոզաշավի եկած անձանց հոգալ քաղաքացու ծախսերը:
-Կարծում եմ՝ այդ հարցում ինչ ասում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը, ես իրենց հետ համաձայն եմ:
-Իսկ այն, որ Գագիկ Ծառուկյանը այդ զգուշացումից հետո, երբ քաղաքացին խնդրանքով էր դիմել իրեն, առաջարկեց այդ հարցով իրենց մոտենալ ապրիլի 3-ից հետո:
-Ես դրան չեմ կարողանում հետևել, բայց կարող եմ կրկնել, որ ավելին, քան ԿԸՀ որոշումներում ասվածը ես չունեմ: Լինի Հանրապետականի, թե «Բարգավաճ Հայաստանի» կամ որևէ այլ կուսակցության թեկածուի վերաբերյալ:
-Այդ դեպքում, քանի որ հասարակությունը պոլեմիկայի մեջ է՝ բարեգործություն-ընտակաշառք եզրույթների սահմանների վերաբերյալ, խնդրում եմ մեկնաբանեք՝ ապրիլի 3-ից հետո դա արդեն բարեգործությո՞ւն է, իսկ մինչև 3-ը ընտրակաշառքի խոստումնե՞ր. օրինակ՝ երբ մարդիկ դիմում են հենց հանրահավաքի ժամանակ այս կամ այն թեկնածուին, ասում՝ կլինի՞ օգնեք, մայրս կույր է, հայրս՝ հաշմանդամ. Այսինքն՝ մարդիկ հընթացս դիմում եմ թեկնածուներին և նրանք երբեմն նաև ստիպված ինչ-ինչ խոստումներ են տալիս:
-Թե ինչ ժամկետ է ապրիլի երեքը, ամեն ինչ կախված է նրանից, թե այդ ժամանակ ընտրությունները շարունակվելու՞ են, թե՞ ոչ:
-Նկատի ունեք՝ երկրորդ փուլ:
-Այո՛: Իսկ ինչ վերաբերում է մեկնաբանությանը, ապա ինձ ընդամենը մնում է մեջբերել օրենքը: Որ նախընտրական քարոզչության ժամանակ, ինչպես նաև քվեարկության կամ դրա նախորդ օրը թեկածուներին արգելվում է անձամբ կամ նրանց անունից կամ որևէ այլ եղանակով ընտրողներին անհատույց կամ արտոնյալ պայմաններով տալ, խոստանալ՝ դրամ, սննդամթերք, արժեթղթեր, ապրանքներ, կամ մատուցել, խոստանալ ծառայություններ:
-Պարո՛ն Հարությունյան, իսկ ինչպե՞ս կմեկնաբանեք, որ նախընտրական քարոզարշավը դեռ չսկսված՝ մարտի 3-ից, քաղաքի մի շարք հատվածներում, մասնավորապես, Եղվարդի խճուղում եղադրված էին թեկնածուների մեծադիր պաստառները։ Արդյո՞ք սա օրենքի խախտում չէ:
-Իսկ ինչո՞ւ եք որոշել, որ խախտում է:
-Չէ՞ որ քարոզչությունը սկսվել է ամսի հինգից:
- Դա նշանակում է, որ ամսի հինգից սկսված կարգավորվում է նախընտրական քարոզչությունը, բայց դա դեռ չի նշանակում, որ մինչև ամսի հինգը որևէ մեկը չի կարող զբաղվել քարոզչությամբ: Ուղղակի, նախընտրական քարոզչությունը սկսվում է մարտի հինգից: Իսկ մինչ այդ ցանկացած ելույթ, կոչ և այլն, սովորական քարոզչություն է, որն օրենքով չի կարգավորվում: Իսկ այն, ինչ օրենքով արգելված չէ, թույլատրված է:
16:23
16:06
15:48
15:23
15:09
14:33
14:04
13:33
13:09
12:44
12:18
11:13
10:42
10:25
10:17
10:02
09:47
09:36
09:27
09:15
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26