Այսօր ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը գործադիրի նիստից առաջ հայտարարեց, որ կառավարությունը կրճատում է մոտ 797 ծառայողական մեքենա: Այս որոշումը վարչապետի կողմից տրված հանձնարարականնների առաջին ծիծեռնակն է և ապացույց է վարչապետի իրական փոփոխություններ կատարելու պատրաստակամության, հակակոռուպցիոն ռեալ միջոցառումների նախաձեռնության, բոլոր տնտեսվարողների համար ազատ, մրցակցային և հավասար պայմանների ապահովման մասին: Ակնհայտ է, որ Հովիկ Աբրահամյանը ունի բավարար չափով կամք և վճռականություն, որպեսզի իր նշված ժամկետներում տարվող գործընթացներում արձանագրի լուրջ հաջողություններ և փարատի որոշ թերհավատների կասկածները: Հովիկ Աբրահամյանը լինելով բազմափորձ քաղաքական գործիչ և զբաղեցնելով ՀՀ վարչապետի պաշտոնը քաջ գիտակցում է, որ սոցիալ-տնտեսական բարդ իրավիճակում հայտնված և ամեն պահի ռազմական գործողությունների վերսկսման վտանգի առջև գտնվող երկրում նման խոստումներ տալը, դրանց կատարման ժամկետներ նշելը և կարճ ժամանակում հանրությանը շոշափելի արդյունքներ չներկայացնելը` առաջին հերթին վնասում է իրեն և իր թիմին, ուստի անտրամաբանական է, որ նման փորձառու և լայնախոհ քաղաքական գործիչը չունենա այդքան անհեռատեսություն և անի անիրատես և արկածախնդիր հայտարարություններ, որոնք ի վերջո վնասելու են իր հեղինակությանը, ուստի այս վարկածը պնդողները առնվազն ծիծաղելի են և քաղաքականապես սնանկ: Ես համոզված եմ, որ Հովիկ Աբրահամյանի լինելով պետականամետ գործիչ և մեր երկրի ապագայով մտահոգ մարդ, ինչպես նաև մեր տնտեսության դինամիկ զարգացման իրական ջատագով, լիովին գիտակացում է կառավարության առջև ծառացած մարտահրավերները, իր վրա է վերցնում նախկինում չարվածի և թերացումների պատասխանատվությունը ու պատրաստակամ է կարճ ժամանակում հետևողական աշխատանքների շնորհիվ շտկել բացթողումները, ինչպես նաև գործադրել առավելագույն ջանքեր, մեր բնակչության սոցիալ-կենցաղային պայմանների բարելավման և մեր քաղաքացիների արժանապատիվ ու բարեկեցիկ ապրելակերպը իրականություն դարձնելու համար: Այնպես որ պետք չէ տուրք տալ ամեն տեսակ ասեկոսներին և անհարկի շահարկումներին, այլ ընհակառակը պետք է զինվել համբերությամբ և հավատալ, որ այլևս եկել փոփոխությունների ժամանակը, քանի որ իշխանություններն էլ են հստակ գիտակցում, որ նման արմատական բարեփոխումներն ուղղակի օրվա հրամայական են:
13:13
12:48
12:27
12:06
11:47
11:06
10:45
10:26
10:03
18:46
18:33
18:14
18:09
17:56
17:42
17:22
17:06
17:05
16:45
16:26
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
29 | 30 |
09:42
09:32
09:14
09:01
09:35
09:17
09:01
09:56
09:44
09:36
09:25
09:14
09:02
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:49
09:36
09:31
09:15
09:02
09:45
09:36
09:27
09:15
09:01
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34