Պոլսահայ լրագրող, «Ակօս» թերթի հիմնադիր Հրանտ Դինքի մահից հետո նրա ընտանիքի հիմնած «Հրանտ Դինք» հիմնադրամը հրապարակել է Թուրքիայի Կայսերիի (պատմական Կեսարիա - tert.am) նահանգի Էվերեք շրջանում 19-րդ դարում գործած հայկական դպրոցների թիվն ու դրանց քարտեզները, ինչպես նաև ընդհանուր տեղեկություններ մինչ ցեղասպանությունն այդ տարածքում ուսանած հայ երեխաների մասին: Այս մասին գրում է «Ակօսը»:
Ինչպես ավելի վաղ հայտնել է tert.am-ը՝ Ստամբուլում գործող «Հրանտ Դինք» հիմնադրամը նախաձեռնել է «Անատոլիայի մշակութային ժառանգությունը» անվանումով հատուկ նախագիծ, որի ընթացքում հիմնադրամի աշխատակիցները բացահայտել և հաշվարկել են Թուրքիայի ամբողջ տարածքում ազգային փոքրամասնությունների թողած պատմամշակութային շինությունների քանակն ու ներկայիս վիճակը:
Ըստ հիմնադրամի ուսումնասիրության՝ Էվերեքում մինչ 1840-ական թվականները հայ ուսուցիչները դասեր էին անցկացնում փոքր դպրոցներում ու առանձին սենյակներում: 1864թ.-ին հայ համայնքն իր իսկ ուժերով հանգանակություն է հավաքում տարածքում հայկական դպրոց կառուցելու համար, ինչից հետո 1870թ.-ին Կ.Պոլսից Կեսարիա ուղարկված Վռամշապուհ վարժապետը ժամանում է այստեղ: Նրա վարժապետության տարիները շրջադարձային են լինում տեղի հայության համար:
Լուսանկարում՝ Կեսարիայի նահանգի հայկական դպրոցների ընդհանուր տեղաբաշխումն ու քանակը
1872-1873 թթ.-ին Էվերեքում գործել է աղջիկների և տղաների համար նախատեսված մեկական վարժարան, որոնց ընդհանուր բյուջեն կազմում էր ընդամենը 540 քուրուշ և ապահովվում էր տեղի հայ բարերարների կողմից: Դպրոցներն ունեին ընդհանուր 300 հայ աշակերտ: Նշվում է, որ 1875թ.-ին այստեղ դասավանդել է արմատներով էվերեքցի, Օքսֆորդի համալսարանի շրջանավարտ Բարսեղ Վարդուկյանը:
1898թ.-ին Էվերեքի դպրոցների հիմնադրամի տնօրենի պաշտոնը ստանձնում է Կարապետ վարժապետը, ում առաջարկած նոր համակարգի շնորհիվ աղքատ և մեծահարուստ ընտանիքների զավակները սկսեցին կրթություն ստանալ նույն դպրոցում ու հավասար պայմաններում:
Նշենք, որ հիմնադրամի հրապարակած ցուցակի համաձայն՝ Թուրքիայում առկա 10.000 պատմամշակութային կոթողներից 4.600-ը հայկական են, 4.100-ը՝ հունական, 650-ը՝ ասորական, 300-ը՝ հրեական:
Ըստ հետազոտության՝ ամենաշատ հայկական պատմական շինություններն առկա են Մուշում՝ 401 պատմական կառույց, Մուշին հաջորդում է Բիթլիսը՝ 325 շինությամբ, այնուհետև Խարբերդը՝ 323 հին հայկական շինություններով: Դրանց են հաջորդում Սեբաստիան, Երզնկան, Էրզրումը, Կեսարիան, Դերսիմը: Տասնյակը եզրափակում է Վանը՝ 185 կառույցով:
13:42
13:24
13:08
12:44
12:35
12:21
12:03
11:58
11:49
11:33
11:12
10:56
10:34
09:49
09:27
09:04
20:52
18:04
17:53
17:25
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44