«Ելք» դաշինքի պատգամավորության թեկնածու, «Հաշմանդամություն ունեցող անձանց շահերի պաշտպանության ազգային դաշինքի» նախագահ Զառա Բաթոյանը որոշել է՝ եթե հաջողությունը ժպտա և ինքը պատգամավոր դառնա, կդիմի ԱԺ նախագահին՝ խորհրդարանի շենքային պայմանները հարմարեցնելու հատուկ կարիքներով մարդկանց տեղաշարժին։ Այս մասին նա ասաց Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում։
«Վերանորոգումից հետո Ազգային ժղովում մեկ անգամ եմ եղել։ Հետևի մուտքի մոտ թեքահարթակ կա։ Վերելակով հնարավոր է մի կերպ հասնել նիստերի դահլիճ, սակայն դահլիճ մտնելը և այնտեղ տեղաշարժվելն անհնար է։ Ես այդ մեկ անգամը մի կերպ տեղավորվել եմ աստիճաննրի մոտ։ Բայց պետք է հիշել, որ խորհրդարանը միայն նիստերի դահլիճը չէ։ Խորհրդարանը նաև աշխատասենյակներն են, բուֆտը և մյուս ենթակառուցվածքները, որոնք չնչին չափով իսկ հարմարեցված չեն հաշմանդամություն ունեցող մարդկանց կարիքներին»,- շեշտեց մեր բանախոսը։
Զառա Բաթոյանը նշեց, որ պատգամավոր դառնալու դեպքում ինքն ակտիվորեն ներգրավելու է ոչ միայն հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանությանը վերաբերող օրենքների մշակմանը։ «Այն, ինչ արվում է՝ բոլորի համար, հաճախ չի արվում հաշմանդամների համար։ Մինչդեռ պետք է հիշել՝հաշմանդամները 2-րդ կարգի մարդիկ չեն և պարտավոր չեն սպասելու, որ իրենց խնդիրները կլուծվեն միայն առողջ մարդկանց խնդիրների լուծումից հետո»,- նկատեց պատգամավորության թեկնածուն։
«Ելք» դաշինքի կողմից առաջադրված մեկ այլ թեկնածու Արտակ Զեյնալյանն էլ նշեց, որ եթե պատգամավոր ընտրվի, անկասկած, բարձրաձայնելու է ԱԺ շենքը հատուկ կարիքներով մարդկանց տեղաշարժին առավելագույնս հարմարեցնելու խնդիրը։ Այս պահին նա նպատակահարմար չի գտնում նշված հարցով դիմել խորհրդարանի ղեկավարությանը՝ նշելով, որ առայժմ դա ժամանակավրեպ նախաձեռնություն է։
Երբ էլ դիմենք, ուշացած չենք լինի՝ թեկուզ ընտրություններից հետո։ Ընդհանարապես ինձ համար առաջնային լինելու են սոցիալապես խոցելի խավերի՝ անախպահով ընտանիքների, հաշմանդամների խնդիրների լուծումը»,- ամփոփեց փաստաբանը։
16:23
16:06
15:48
15:23
15:09
14:33
14:04
13:33
13:09
12:44
12:18
11:13
10:42
10:25
10:17
10:02
09:47
09:36
09:27
09:15
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26